Մեկ գդալ ձիթապտղի յուղը դատարկ ստամոքսին կօգնի բարելավել ձեր նյութափոխանակությունը

20:23   8 փետրվարի, 2024

Ձիթապտղի յուղը կոչվում է «հեղուկ ոսկի»: Այն վաղուց միջերկրածովյան սննդակարգի հիմնական բաղադրիչն է, բայց միայն վերջերս է հայտնի դարձել, որ այն ոչ միայն ավելի համեղ է դարձնում սննդամթերքը, այլեւ կարող է բարելավել ձեր մարմնի աշխատանքը:

Vogue-ից Վերոնիկա Քրիստինոն որոշել է ամեն առավոտ դատարկ ստամոքսին մեկ ճաշի գդալ ձիթապտղի յուղ խմել, եւ որոշ ժամանակ անց պարզել է, թե որքան օգտակար է այն իր օրգանիզմի համար։

Ձիթապտղի յուղը բաղկացած է օլեինաթթվից, ֆիտոստերոլներից, կարոտինոիդներից, տոկոֆերոլներից եւ պոլիֆենոլներից: Այն ստանում են ձիթապտղի  միջուկն աղալով, ապա ստացված հեղուկը քամելով։

Ձիթապտղի յուղի առավելությունները՝

* Պայքարում է շաքարախտի դեմ
* Լավ է սրտի համար
* Նվազեցնում է արյան բարձր ճնշումը
* Հսկողության տակ է պահում խոլեստերինը
* Հակաբորբոքային միջոց է
* Ամրացնում է ոսկորները
* Կաթվածների ավելի ցածր հաճախականություն
* Ավելի առողջ աղիքներ
* Ավելացնում է սերոտոնինի մակարդակը ուղեղում՝ հակազդելով դեպրեսիային

Ավելի լավ է օգտագործել ձիթապտղի առաջին քամվածքի յուղը։ Ձիթապտղի յուղի ստանդարտ տեսակները ստանալու համար օգտագործվում է ջերմություն՝ պտղից հնարավորինս շատ հյութ հանելու համար, սակայն առաջին քամումից ստացված ձիթապտղի յուղը ստեղծվում է սառը սեղմման գործընթացի միջոցով եւ մնում է չզտված՝ թողնելով բոլոր օգտակար մոլեկուլները:

Ինչու՞ ձիթապտղի յուղ խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին․

Ի լրումն այն բոլոր առավելությունների, որոնք գալիս են ուտելիքի հետ ձիթապտղի յուղի կանոնավոր օգտագործումից, առավոտյան դատարկ ստամոքսին մեկից երկու ճաշի գդալ օգտագործելն ունի հատուկ առավելություններ.

* Oգնում է մարսողությանը
* Բարելավում է աղիների աշխատանքը
* Կարգավորում է աղիքային միկրոբիոտան
* Սա հակաօքսիդանտների եւ պոլիֆենոլների ձեր ամենօրյա չափաբաժինն է

Ըստ Վերոնիկայի՝ ձիթապտղի յուղ օգտագործելուց մի քանի օր անց նա զգացել է, որ այն պաշտպանիչ շերտ է ստեղծում ստամոքսում, բացի այդ նա խնդիրներ է ունեցել ստամոքսի թթվայնության բարձրացման եւ մարսողության հետ կապված։



© NEWS.am STYLE