Hermes-ի վաճառքներն աճել են անցյալ տարվա վերջին․ Birkin պայուսակ արտադրողը նախատեսում է բարձրացնել գները

20:10   9 փետրվարի, 2024

Hermès-ի վաճառքներն աճել են անցյալ տարվա վերջին․ Birkin պայուսակի արտադրողը շքեղ ապրանքների պահանջարկի անկում է ապրել:

Չորրորդ եռամսյակում եկամուտներն աճել են 17,5%-ով, ասվում է Hermes International SCA-ի հայտարարության մեջ: Վերլուծաբաններն ակնկալում էին մոտ 14 տոկոսի աճ։ Ընկերությունը նաեւ հայտարարել է մեկ բաժնետոմսի համար 10 եվրո բացառիկ դիվիդենտ վճարելու պլանների մասին, հաղորդում է Bloomberg-ը:

Չնայած հետհամաճարակային բումից հետո շքեղ ապրանքների պահանջարկի նվազմանը, Hermès ապրանքանիշը դեռ գրավում է հարուստ հաճախորդներին, ովքեր պատրաստ են մեծ գումարներ ծախսել դժվար հասանելի պայուսակների եւ թանկարժեք մետաքսե շարֆերի վրա: Լրագրողների հետ զրույցում Hermes-ի գործադիր տնօրեն Ակսել Դյումանն ասել է, որ ընկերությունը նախատեսում է 2024 թվականին ապրանքների գները բարձրացնել՝ միջինը 8-9%-ով։

Ընթացիկ գործառնական շահույթը տարվա ընթացքում աճել է մինչեւ 5,65 մլրդ եվրո՝ գերազանցելով վերլուծաբանների գնահատականները։

Hermes-ի արդյունքները վերջին եռամսյակում ցույց են տալիս արդյունաբերության խառը պատկերը: LVMH-ը, որի ապրանքանիշերից են Louis Vuitton-ը եւ Christian Dior-ը, եւ Cartier-ի սեփականատեր Richemont-ը, այս հարցում տոկունություն են ցույց տվել: Վերակազմավորման ենթարկվող ընկերությունները, ինչպիսիք են Burberry Group Plc-ն եւ Gucci-ի սեփականատեր Kering SA-ն, վատագույն արդյունքն ունեն:



© NEWS.am STYLE