Քլոե Քարդաշյանի՝ «բայքերական շքեղությունը» եւ գլամուրային «կովբոյուհի» Քիմ Քարդաշյանը

17:18   12 փետրվարի, 2024

Քլոե Քարդաշյանը Լաս Վեգասում կայացած Fanatics Super Bowl 2024 երեկույթին «բայքերական շքեղություն» է ցուցադրել։ Գլամուրային միջոցառման համար Քլոեն ընտրել էր Balenciaga-ից սպիտակ քրոփ տոպ եւ կաշվե մոխրագույն լայնեզր տաբատ:

байк.jpg (142 KB)

Վերջին տասնամյակի ընթացքում բայքերական ոճը ոգեշնչել է բազմաթիվ բրենդների, ինչպիսիք են Coach-ը, Acne Studios-ը, Diesel-ը, MM6 Maison Margiela-ն եւ այլն: Ոճը, որը ներառում է մոտոցիկլետային բաճկոններ եւ կաշվե աքսեսուարներ, նաեւ ոգեշնչման աղբյուր է դարձել Balenciaga-ի՝ 2023 թվականի աշնանային եւ 2024 թվականի գարնանային հավաքածուների համար:

байк1.jpg (138 KB)

Քարդաշյանն իր հանդերձանքն ամբողջացրել է մուշտակով, սպիտակ սրածայր կոշիկներով եւ սեւ քառակուսաձեւ ակնոցով։  

байк2.jpg (118 KB)

Նրա քույրը՝ Քիմը, երեկույթի համար ընտրել էր գլամուրային «կովբոյուհու» կերպար։ Նա կրում էր ջինսե տաբատ, բաց մեջքով տոպ եւ հսկայական կովբոյական գլխարկ:



© NEWS.am STYLE