Ուժը եւ նրբագեղությունը՝ Carolina Herrera-ի աշուն-ձմեռ 2024 հավաքածուի գեղեցկության մեջ

22:31   13 փետրվարի, 2024

Carolina Herrera-ի կրեատիվ տնօրեն Ուես Գորդոնն այս սեզոնին ցանկանում է թույլ տալ, որ դիզայնը խոսի իր փոխարեն: Այդպիսով, Գորդոնը ստեղծել է տպավորիչ, սակայն բարդ հավաքածու:

хер.jpg (46 KB)

Պարահանդեսային զգեստների եւ սպիտակ վերնաշապիկների վիրտուոզ Կարոլինա Հերերան 1980 թվականից եղել է գալա կուտյուրի և առաջին տիկնանց նորաձեւության գագաթնակետին:

хер7.jpg (60 KB)

Այդ իսկ պատճառով կանայք, ովքեր նախընտրում են դասական սրածայր կոշիկներ եւ կատարյալ կարմիր շուրթեր, ավելի քան 40 տարի եղել են Herrera-ի հիմնական հաճախորդները: 2018-ին՝ ղեկը ստանձնելուց ի վեր, Գորդոնին հաջողվել է թափ հավաքել ապագայի համար:

хер1.jpg (42 KB)

Նա ցուցադրել է իր թագավորական զսպվածությունը նրբագեղ գլամուրային հավաքածուի միջոցով:

хер6.jpg (40 KB)

Հավաքածուում ներառված են սեւ լայն զգեստներ, նրբագեղ կոստյումներ, կիսաշրջազգեստներ, որոնցից յուրաքանչյուրը մաքուր եւ պարզ էր ձեւված:

хер2.jpg (48 KB)

Կարմիր գորգի դրամատիկ կերպարները զարդարված էին ոսկե եւ արծաթագույն ցանցերով, մյուսները հավերժական նրբագեղություն ունեին՝ կարմիր կամ սեւ գույներով:

хер3.jpg (44 KB)

«Կատարյալ սպիտակ վերնաշապիկը», որը դրված էր գոտու տակ, նույնպես ցուցադրվել է պոդիումին, այնուհետեւ համադրվել պարահանդեսային կատարյալ շքեղ կիսաշրջազգեստով:

хер4.jpg (51 KB)

Ինչպես Գորդոնի ստեղծած ամեն ինչի դեպքում, անժամկետությունը կարեւոր է:

хер5.jpg (56 KB)

Օգտագործելով հզոր ուրվագծեր, թեւեր, կիսաշրջազգեստներ եւ անսամբլներ՝ Գորդոնը խոսում է այն ուժեղ եւ գեղեցիկ կնոջ հետ, ով փոխում է աշխարհը:



© NEWS.am STYLE