Քլոե Քարդաշյանը միգրենի պատճառով է բաց թողել People's Choice Awards-ը

11:13   20 փետրվարի, 2024

Քլոե Քարդաշյանը շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին՝ People's Choice Awards-ում վեցերորդ անգամ անընդմեջ «Ռեալիթի աստղ» մրցանակին արժանանալու համար։

39-ամյա Քարդաշյան, սակայն, բաց էր թողել Լոս Անջելեսում կայացած արարողությունը «միգրենի» պատճառով, այնուհետեւ իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով։

Քլոեն խոստովանել է, որ իրեն «անարժան» է զգում այդ պատվին եւ նույնիսկ կարծել է, թե այն իրեն տրվել է «պատահական» եւ կարեկցանքից դրդված։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Khloé Kardashian (@khloekardashian)

«Չեմ կարողանում հավատալ, որ կրկին հաղթեցի People's Choice Awards-ում: Ես աներեւակայելի երախտապարտ եմ եւ ցնցված»,- կիսվել է նա,-«Առաջին երկու տարիներին մտածում էի. «Սա պետք է պատահականություն լինի, մարդիկ խղճում են ինձ»: Բայց հիմա սա իմ վեցերորդ հաղթանակն է: Վեցերորդ…Ուղեղիս համար դժվար է հասկանալ, ես ինձ արժանի չեմ զգում: Ես ձեզ շատ եմ սիրում: Ես նույնիսկ չեմ կարողանում հավատալ... վեց տարի: Մի՞թե հնարավոր է:

Ես այնքան երախտապարտ եմ իմ ընտանեկան՝ «Քարդաշյանները» շոուին. նկատի ունեմ, որ այն իսկապես առանձնահատուկ է»:



© NEWS.am STYLE