FENDI-ի 2024 թվականի աշուն-ձմեռ հավաքածուն աշխատող կնոջ երազանքն է

17:17   22 փետրվարի, 2024

FENDI-ն Միլանի Նորաձեւության շաբաթում ներկայացրել է կանացի հագուստի իր աշուն-ձմեռ 2024 հավաքածուն, որն իր մեջ ներառում է ջինսե համույթներ, կաշվե երկարաճիտ կոշիկներ եւ բազմաթիվ ոճային կերպարներ:

фен1.jpg (42 KB)

фен2.jpg (46 KB)

Այս սեզոնի հավաքածուն, հաշվի առնելով աճող «gorpcore» եւ «corpcore» միտումների տարրերը, առաջարկում է ավանդական աշխատանքային հագուստի ավելի ժամանակակից տարբերակներ: Հավաքածուն ներառում է մոխրագույնի տարբեր երանգները, ինչպես նաեւ՝ դեղինը, կապույտը եւ մուգ վարդագույնը:

фен3.jpg (46 KB)

фен4.jpg (47 KB)

Հյուսվածքային առումով FENDI FW24-ը ներկայացնում է թափանցիկ վերնաշապիկներ եւ ասեղնագործված կիսաշրջազգեստներ, կոպիտ կաշվից եւ մորթյա վերարկուներ:

фен5.jpg (47 KB)

фен6.jpg (48 KB)

Աքսեսուարները ներկայացված են քրոմապատ արծաթյա ակնոցների, կապույտ, կարմիր եւ բորդո զուգագուլպաների ու զանգվածային թեւնոցների տեսքով։

фен7.jpg (45 KB)

фен8.jpg (47 KB)



© NEWS.am STYLE