Roberto Cavalli-ի «Marbleous» հավաքածուն՝ որպես «կերպարանափոխության ձայն»

19:33   22 փետրվարի, 2024

2024 թվականի աշնանային հավաքածուի համար Roberto Cavalli-ն կտրուկ շեղվել է անցյալ սեզոնի՝ 70-ականների դիսկո-ջունգլիներից ոգեշնչված էսթետիկայից: Այս անգամ կրեատիվ տնօրեն Ֆաուստո Պուգլիսին ոգեշնչվել է մարմարից։

кава.jpg (59 KB)

кава1.jpg (53 KB)

Հավաքածուն, որը կոչվում է «Marbleous», «ձայն է կերպարանափոխության. մարմարը ներկայացնում եւ ոգեշնչում է կնոջ՝ վերափոխվելու, զարգանալու եւ նորովի ներկայանալու պատրաստակամությունը»,-Instagram-ում գրել է ապրանքանիշը:

кава2.jpg (47 KB)

кава3.jpg (52 KB)

Հավաքածուի պրինտներում տեսանելի է մարմարի ազդեցությունը։ Մինչդեռ հագուստն ինքնին միավորում է մարմար քարի կարծրությունը՝ հոսող ժանյակավոր մինիներ, թափանցիկ զգեստներ եւ լայն վերնաշապիկներ:

кава4.jpg (49 KB)

кава5.jpg (46 KB)

кава6.jpg (58 KB)

Պուգլիսին, համեմատած նախորդ սեզոնների հետ, ընտրել է ավելի չեզոք գունապնակ՝ հավաքածուն սկսելով հիմնականում սեւ-սպիտակով, իսկ հետո ավելացնելով մուգ մանուշակագույն, կանաչ եւ դեղին գույներ:



© NEWS.am STYLE