Նրբագեղությունը, շքեղությունն ու գլամուրը հիանալիորեն բնորոշում են 2024 թվականի՝ «Tom Ford-ի կնոջը»

17:02   23 փետրվարի, 2024

Tom Ford-ի կրեատիվ տնօրեն Փիթեր Հոքինգսը լիովին հավատարիմ է իր նախորդի դիզայնի օրիգինալ կոդերի պահպանմանը:

фор.jpg (31 KB)

фор1.jpg (38 KB)

Անցյալ սեզոնի իր դեբյուտային հավաքածուի շարունակությամբ՝ Հոքինգսը ընդգծում է անցյալը, միաժամանակ ավելացնելով իր սեքսուալ եւ ժամանակակից նրբությունները: Նրբագեղությունը, շքեղությունն ու գլամուրը հիանալի կերպով բնորոշում են 2024 թվականի Tom Ford-ի կնոջը: Աշուն-ձմեռ հավաքածուն ներկայացնում է թափանցիկ սյունակավոր զգեստներ, ազդրը բացող մաքսիներ, ծավալուն մորթյա թիկնոցներ եւ թափանցիկ զգեստներ:

фор2.jpg (41 KB)

фор3.jpg (39 KB)

Կոստյումներն ու բլեյզերները ներկայացված են ինչպես խորը չեզոք, այնպես էլ փափուկ կրեմագույն երանգներով, ոսկեգույնով, արծաթափայլով եւ մանուշակագույնի երանգներով:

фор4.jpg (35 KB)

фор5.jpg (41 KB)

Tom Ford-ի զգեստապահարանի մեկ այլ կարեւոր առանձնահատկությունը հյուսվածքն է: Ford-ը միշտ հասկացել է, որ գույնի եւ ուրվագծի հետ մեկտեղ, հյուսվածքը հագուստն առանձնացնելու հիմնական գործոնն է:

фор6.jpg (39 KB)

фор7.jpg (39 KB)

Այդպիսով, Հոքինգսը որոշեց շարունակել այս սխրանքը․ բաճկոնների, զգեստների եւ գործվածքների մեջ կարելի է տեսնել ալիգատորի կաշի, մորթի, փայլուն շղթաներ եւ շողշողացող փայլեր: Թեեւ սա Հոքինգսի երկրորդ հավաքածուն է՝ որպես Tom Ford-ի կրեատիվ տնօրեն, պարզ է, որ դիզայները հավատարմորեն պահպանել է սեքսուալությունը, միեւնույն ժամանակ՝  Ֆորդի՝ առօրյա հագուստի եւ  հավերժականության տեսլականը:



© NEWS.am STYLE