Prada աշուն-ձմեռ 2024՝ անցյալի ռոմանտիկա

19:41   23 փետրվարի, 2024

Միուչի Պրադայի եւ Ռաֆ Սիմոնսի Prada-ի աշուն-ձմեռ 2024 հավաքածուն համատեղում է նորաձեւությունը պատմության դրվագների, գեղեցկության ուսումնասիրության եւ հիշողությունների միջոցով ձեւավորված ժամանակակից աշխարհի հետ: Սա անցյալի ռոմանտիկան է»,-Միլանի նորաձեւության շաբաթվա ցուցադրությունից անմիջապես հետո գրել է Prada-ն։ 

прад.jpg (37 KB)

Հավաքածուն դուրս է գալիս պահից՝ հայացք նետելով անցյալին ու ապագային՝ սահմանելու համար ներկան:

прад1.jpg (38 KB)

Այս սեզոնին Պրադան եւ Սիմոնսը հստակ ոգեշնչված են ավիացիայից եւ ծովագնացությունից՝ թարմացնելով աշխատանքային հագուստը Prada-ի բարձր անհատականությամբ:

прад2.jpg (43 KB)

прад5.jpg (39 KB)

Պաստելային գույներով կաշվե բաճկոններն ու վերնաշապիկները համադրված են լարերով ամրացված տաբատների եւ փափուկ գլխարկների հետ, իսկ ուղիղ կիսաշրջազգեստները վառ գույներով են եւ համարձակ տեսք են հաղորդում:

прад3.jpg (40 KB)

прад6.jpg (38 KB)

Ամուր ուսերը կանացիություն են տալիս գրասենյակային ոճին, մինչդեռ Prada-ի կիրքը գույնի նկատմամբ արտահայտվում է թափանցիկ զգեստների եւ ժապավենային դետալների միջոցով:

прад4.jpg (36 KB)

прад7.jpg (46 KB)

Սպորտային շեշտադրումները հայտնվում են կաշվե համալսարանական բաճկոնների վրա՝ համակցված բայքերնորի ոճով կտրված բաճկոնների եւ գլխազարդերի հետ, որոնք արտահայտում են նրբագեղություն:



© NEWS.am STYLE