Սաուդյան Արաբիայի The Line մեգանախագծի շինարարությունը արագ տեմպերով է ընթանում

19:34   27 փետրվարի, 2024

Սաուդյան Արաբիայի ֆուտուրիստական ​​Նեոմ քաղաքը նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ընդգծվում է The Line հեղափոխական նախագծի գրանցած զգալի առաջընթացը, հայտնում է TradeArabia-ն։

Աշխատանքները շարունակվում են շուրջօրյա․ «Մենք շատ բան ենք արել, բառացի եւ փոխաբերական իմաստով»,-ընդգծել է The Line-ի զարգացման տնօրեն Դենիս Հիկին:

«Աշխարհի երբեւէ տեսած ամենահավակնոտ նախագծերից մեկն արագ առաջընթաց է ապրում: The Line-ի առաջին փուլը կավարտվի մինչեւ 2030 թվականը»,-նշել է նա։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEOM (@discoverneom)

«Կարծում եմ՝ The Line-ի կառուցումը եզակի է արդյունաբերականացման եւ մոդուլյարության առումով: Այս կառույցը հիմք կստեղծի քաղաքի համար, որը սահմանում է կյանքի որակի նոր չափանիշներ՝ կայուն, զրոյական արտանետումներով քաղաք, որը կլուծի աշխարհի առջեւ ծառացած քաղաքային մեծ մարտահրավերները»:

The Line-ը ներկայացնում է ապրելակերպ՝ հենվելով աշխարհի տարբեր քաղաքների փորձի վրա, որպեսզի կարողանա ապահովել կյանքի անզուգական որակ՝ ավելի դրական ապագայի համար: «Կարծում ենք՝ հնարավորություն կա ստեղծելու քաղաքի ավելի լավ մոդել՝ շփվելով լանդշաֆտի, բնության եւ շրջակա միջավայրի հետ։ Եվ մենք կարծում ենք, որ The Line-ը օրինակ կլինի ամբողջ աշխարհի համար»,-հավելել է նա։

The Line-ի կառուցման նախագիծը գնահատվում է ավելի քան 200 միլիարդ դոլար․ շենքը կունենա 500 մ բարձրություն եւ 650 մ լայնություն:



© NEWS.am STYLE