Saint Laurent FW24 հավաքածուն․ սեքսուալ, թափանցիկ եւ զգայական

20:33   28 փետրվարի, 2024

Էնթոնի Վակկառելոն վերադառնում է Փարիզի Նորաձեւության շաբաթ՝ Saint Laurent-ի աշուն-ձմեռ 2024 հավաքածուով։

лоран.jpg (50 KB)

Շոուն հարգանքի տուրք էր Saint Laurent-ի օրիգինալ գլխավոր գրասենյակին, մասնավորապես՝ Avenue Marceau-ի սրահներին: Հյուրերը մտան մութ տարածություն՝ ցածր կաշվե բազմոցներով եւ լուսավորված վարագույրներով, որոնք շրջապատում էին տարածքը: Հանրահայտ տան դեսպանները, ինչպիսիք են BLACKPINK-ի Զոե Կրավիցը եւ Ռոզեն, ինչպես նաեւ Լիլի Քոլինզը, Լինդա Էվանգելիստան, Քեյթ եւ Լիլա Մոսը եւ շատ ուրիշներ, առաջին շարքում էին՝ աջակցելով Վակառելոյին:

лоран1.jpg (52 KB)

лоран2.jpg (53 KB)

Թափանցիկությունը դարձել էր հավաքածուի թեման: Փարիզի Իվ Սեն Լորան թանգարանի «Թափանցիկություն» ցուցահանդեսին համահունչ՝ զարմանալի չէ, որ թափանցիկ զգեստներն ու վերնաշապիկները հավաքածուի գլխավոր կտորներն էին:

лоран3.jpg (50 KB)

лоран4.jpg (51 KB)

Արտադրանքում օգտագործված են նույն նյութերը, որոնք օգտագործվել են նաեւ զուգագուլպաների համար, եւ դրանք պահպանում են «Free the Nipple» միտումը, որով Saint Laurent-ի տունը վաղուց հայտնի է եղել:

лоран5.jpg (52 KB)

лорен4-1.jpg (53 KB)

Արժե առանձնացնել նաեւ հավաքածուի գունապնակը։ Վակառելոն հարգանքի տուրք է մատուցել  Սեն Լորանին՝ որպես հմուտ գունանկարչի՝ օգտագործելով խլացված երանգներ, որոնք ընդգծված էին թափանցիկ եւ փայլուն կոնտրաստային հյուսվածքներով՝ ձիթապտղի երանգներից մինչեւ մոխրաշագանակագույն, հագեցած շագանակագույնից մինչեւ վառ կարմիր եւ սեւ:

лорен5.jpg (52 KB)



© NEWS.am STYLE