Քլոե Քարդաշյանին մեղադրել են ագահության մեջ՝ դստեր հագուստը վերավաճառելու փորձի համար

14:12   29 փետրվարի, 2024

Քլոե Քարդաշյանին ագահության մեջ են մեղադրել՝ դստեր հագուստը վերավաճառելու փորձի համար։ Վրդովված երկրպագուները զարմանում են, թե ինչու նա մանկական հագուստը չի նվիրաբերել բարեգործությանը:

39-ամյա Քլոեն, ում կարողությունը գնահատվում է 60 միլիոն դոլար, Instagram-ում տեղադրել է հղում դեպի Kardashian Kloset կայքը՝ կոչ անելով հետեւորդներին գնել իր 5-ամյա դստեր՝ Թրուի հագած հագուստը։

Սակայն բաժանորդները տպավորված չեն նրա առաջարկով: Թեեւ կայքը հագեցած է երեխաների համար նախատեսված դիզայներական հագուստներով, շատերը ապշած եւ զայրացած են՝ հայտնաբերելով, որ ձեռնարկատերը նաեւ հագուստ է վաճառում այնպիսի ապրանքանիշերից, ինչպիսիք են Zara-ն եւ Urban Outfitters-ը:

IMG_2495.jpeg (49 KB)

Ապրանքները ներառում էին ընձառյուծի պրինտով ջինսե բաճկոն՝ 50 դոլարով, մոտավորապես նույն գնով, ինչ ապրանքանիշի կայքում: Քլոեն նաեւ մանկական զգեստ է դրել Urban Outfitters-ից՝ 20 դոլարեվ, որը խանութը, սովորաբար, վաճառում է 80-100 դոլարով:

«Ես չեմ հասկանում, թե ինչու է այս ընտանիքը հագուստներ նվիրելու փոխարեն վերավաճառում դրանք»,- Reddit-ում գրել է բաժանորդներից մեկը:

«Հատկապես կառանձնացնեմ Zara-ի՝ օգտագործված մանկական վերարկուն. հիմա ես գիտեմ, որ Zara-ն համեմատաբար էժան է, եթե դու Քարդաշյան ես: Վերավաճառե՞լ օգտագործված վերարկուն 50 դոլարով։ Սա ինձ համար անհեթեթություն է»: Մյուսները համաձայնել են, որ օգտագործված մանկական հագուստը չափազանց մեծ գներով վերավաճառելը «ագահություն» է։

«Ահավոր է, որովհետեւ կարծում եմ՝ միակ պատճառը, որ որեւէ մեկը կվճարի օգտագործված Zara-ի համար, այն է, որ այն կրել է Քարդաշյանը: Սա ինձ համար տհաճ է: Դուք այնքան փող ունեք, չե՞ք կարող, պարզապես, հագուստ նվիրել կարիքավոր մարդկանց: Նրանք այնքան ագահ են», «Ագահ տգեղ մարդիկ՝ ներսից եւ դրսից»:



© NEWS.am STYLE