Օրգազմը նպաստում է սեռական զուգընկերների միջեւ երկարատեւ կապի հաստատմանը

23:23   29 փետրվարի, 2024

Օրգազմը միայն հաճույքի կամ բազմացման համար չէ: Օրգազմը նպաստում է սեռական զուգընկերների միջեւ երկարատեւ կապի հաստատմանը, ասվում է նոր հետազոտության մեջ:

Օստինում Տեխասի համալսարանի հետազոտողները բեկումնային տեխնոլոգիա են օգտագործել՝ ուսումնասիրելու փոքր, մոնոգամ կրծողների ուղեղի ակտիվությունը՝ օրգազմի ընթացքում եւ դրանից հետո, գրում է NYP-ն։

Նրանք պարզել են, որ կենդանիները «զգում են ուղեղի ակտիվության տարափ [գագաթնակետին եւ դրանից հետո]՝ ուղեղի 68 տարբեր կետերում, որոնք կազմում են ուղեղի յոթ շղթաներ»: Կենսաբանության պրոֆեսոր Սթիվեն Ֆելփսը ասում է, որ «Ուղեղի այս հատվածներից որոշները, ինչպես արդեն հայտնի է, ձեւավորում են կապվածություններ», ինչը ենթադրում է, որ օրգազմը միայն հաճույքի կամ բազմացման համար չէ:

Մասնագետները նշում են, որ մարդու ուղեղը օրգազմի ժամանակ կարող է զգալ նմանատիպ նյարդաբանական ակտիվություն: «Ուղեղի եւ վարքագծային տվյալները ցույց են տալիս, որ երկու սեռերն էլ կարող են օրգազմի նման արձագանքներ զգալ, եւ այս «օրգազմները» կոորդինացնում են կապերի ձեւավորումը»,-մամուլի հաղորդագրության մեջ նշում է Ֆելփսը,-«Եթե դա ճիշտ է, ապա նշանակում է, որ օրգազմը կարող է ծառայել որպես մարդկանց կապը ուժեղացնելու միջոց»:

Թեեւ հետազոտողները չէին կարող վստահ լինել՝ արդյոք իգական սեռի կրծողներն օրգազմ են ապրել, թե ոչ, նրանք նկատել են ուղեղի ակտիվության աճ, երբ նրանց արուները գագաթնակետին են հասել: Տղամարդկանց եւ կանանց միջեւ նմանատիպ նյարդաբանական ակտիվությունը նաեւ հուշում է, որ օրգազմը (կամ գոնե տղամարդու օրգազմը) ուժեղացնում է զույգերի միջեւ կապը:



© NEWS.am STYLE