Պենելոպե Կրուսը, Ջիջի Հադիդն ու Վանեսա Պարադին՝ Chanel Paris Fashion Week show-ին (Ֆոտո)

22:31   5 մարտի, 2024

Փարիզի նորաձեւության շաբաթվա ընթացքում կայացել է Chanel-ի ցուցադրությունը, որին աստղերը ներկայացել են ինքնատիպ կերպարներով։

Բոլորի հայացքներն ուղղված էին 49-ամյա Պենելոպե Կրուսին, ով ընտրել էր 80-ականների խորհրդանշական ոճը, գրում է Daily Mail-ը։ Հմայիչ դերասանուհին կրում էր կաշվե մինի կիսաշրջազգեստ, որը համադրել էր ուլունքավոր գոտիով եւ օձիքով վերնաշապիկով:

պենելոպե.png (606 KB)

Նա մազերը կտրել է կարճ բոբ ոճով եւ կրում էր սեւ բարձրակրունկներ: Իհարկե, նրա ձեռքին փայլում էր Chanel-ի դասական պայուսակը։

վանեսա.png (385 KB)

Իսկ 51-ամյա Վանեսա Պարադին, որը հանդիսանում էր հանգուցյալ Կարլ Լագերֆելդի մուսան, անհավանական տեսք ուներ 70-ականների ոճի բլուզով եւ ջինսով։

ջիջի.png (757 KB)

28-ամյա Ջիջի Հադիդը պոդիումով քայլել է էլեգանտ սեւ անսամբլով, որը համադրել էր ոսկյա զարդերով:

Chanel-ը հավատարիմ է մնացել իրեն բնորոշ դասական ոճերին, որտեղ հիմնական թեմաներն արված էին յասամանագույն, սեւ եւ սպիտակ գույների մեջ։

Լուսանկարները՝ Tom Nicholson/Shutterstock, Getty Images, Scott A Garlitt/Invision/AP



© NEWS.am STYLE