Բուզովան ամուսնության առաջարկություն է ստացել հայ բլոգերից

14:08   6 մարտի, 2024

Օլգա Բուզովան վերջերս ակնարկեց, որ ընկեր ունի, իսկ այսօր մամուլը ողողված է հաղորդավարուհու նշանադրության մասին լուրերով: Բանը նրանում է, որ բլոգեր Մերուժան Մովսիսյանը «Это нормально?» հաղորդման նկարահանման հրապարակում հաղորդավարուհու առաջ ծնկի է իջել եւ ամուսնության առաջարկություն արել։ Նա Բուզովային նվիրել է քարերով պատված շքեղ մատանի, հայտնում է 7days.ru-ն։

«Ամուսնացիր ինձ հետ։ Դու ուզում էիր, չէ՞։ Սա հենց այդ օրն է»,- ասել է բլոգերը։

Օլգան շփոթված նայել է մատանուն՝ փորձելով հավաքել մտքերն ու պատասխան տալ Մովսիսյանին։ Նա դժվարությամբ է զսպել իր զգացմունքները։ 

«Ես արդեն երկար ժամանակ կանգնած եմ։ Արդեն ցնցվում եմ»,-նշել է բլոգերը:

Թե ինչպիսին է եղել Բուզովայի պատասխանը, հեռուստադիտողները կիմանան «ТНТ»-ի եթերում՝ դրվագի թողարկումից հետո:



© NEWS.am STYLE