Երգիչ Իրակլին շտապ բժշկական օգնության կարիք է ունեցել

10:29   7 մարտի, 2024

Վրացական ծագումով ռուս երգիչ Իրակլի Պիրցխալավային (Իրակլի) տեսահոլովակի նկարահանման ժամանակ շտապ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։ Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Звездач» տելեգրամյան ալիքին։

Բժիշկներին դիմելու պատճառը ծնկի ցավն է եղել։ Արտիստի մոտ ախտորոշվել է մենիսկի մասնակի պատռվածք։ Նշվում է, որ բժիշկներն օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր եւ նրան ցավազրկող ներարկել։

Երգչի խոսքով՝ տեսահոլովակի նկարահանումները տեղի են ունեցել հոգեբուժական կլինիկայում։ Իրակլին եւ դերասան Պավել Դերեւյանկոն հանդես են եկել հաստատության հիվանդների դերում։ «Մենք զսպաշապիկներով էինք, եւ մարմնի ծանրությունը ընկել էր մեր ծնկների վրա։ Արդեն երրորդ նկարահանման հրապարակում՝ խորհրդային մի բնակարանում, շարունակեցինք պարային տեսարանների նկարահանումները, որից հետո ես ցավ զգացի»,-պատմել է նա։



© NEWS.am STYLE