Քայլի Ջեններն ու Թիմոթի Շալամեն բաժանվե՞լ են

15:05   7 մարտի, 2024

Թիմոթի Շալամեի եւ Քայլի Ջենների երկրպագուներն ավելի քան երբեւէ մտահոգված են. նրանք կարծում են,  աստղային զույգը, մեկ տարվա հարաբերություններից հետո, բաժանվել է, գրում է Daily Mail-ը։

«Դյունա»-ի 28-ամյա աստղն ու Քարդաշյանների ընտանիքի 26-ամյա վառ ներկայացուցիչը երկար ժամանակ է՝ միասին չեն երեւացել հանրությանը, ինչն անհանգստացրել է նրանց հետեւորդներից շատերին, որոնք չեն ցանկանում հավատալ, որ նրանցից յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով:

Խոսակցություննրը, հատկապես, թեժացան, երբ Քայլին օրերս TikTok-ում հրապարակեց մի տեսանյութ, որտեղ երեւում էր, որ նա իր առօրյան անցկացնում է իր վեցամյա դստեր՝ Սթորմի Վեբսթերի եւ ավագ քրոջ՝ 28-ամյա Քենդալ Ջենների հետ:

Որոշ երկրպագուներ համոզված են, որ այդ գրառմամբ Քայլին ցանկացել է ակնարկել բաժանման մասին՝ ցուցադրելով, թե որքան լավ է նա գլուխ հանում՝ որպես միայնակ մայր, որը մեծացնում է երկու երեխաներին եւ հոգ տանում անընդհատ ընդլայնվող բիզնես կայսրության մասին:

Չնայած երկրպագուների քննարկումներին, ոչ Թիմոթին, ոչ էլ Քայլին չեն հաստատել բաժանման մասին խոսակցությունները:

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE