«Մենչի վերջը»` իրական պատմությունների վրա հիմնված ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը» (VIDEO)

15:01   8 մարտի, 2024

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում Արմեն Պետրոսյանն է՝ այս անգամ մենակ՝ առաջին ստենդափ ներկայացմամբ: Տարիներ անց դերասանը որոշեց հանդես գալ ստենդափով, որպեսզի կիսվի ներսում ամփոփված ապրումներով:

«Մենչի վերջը» ստենդափը ծնվել է մարդկային հարաբերություններից, ասում է Արմեն Պետրոսյանը, որը բեմից ներկայացրեց տարբեր նախագծերի շրջանակում իր հետ պատահած ամենահետաքրքիր, երբեմն էլ՝ աբսուրդային թվացող իրադարձությունները:

Ստենդափի նպատակը ոչ միայն ծիծաղեցնելն է, այլեւ խորհելու տեղիք տալը, ընդգծելը, որ մարդուն պետք է գնահատել ու սիրել կենդանության օրոք:

«Մենչի վերջը» բեմում կլինի նաեւ մարտի 14-ին եւ 25-ին:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել պրեմիերային․ մանրամասները՝ մեր պատրաստած ռեպորտաժում։

Լրագրող՝ Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE