«Սիրում եմ քեզ»․ Սելենա Գոմեսի ջերմ շնորհավորանքը՝ սիրելիին

16:22   8 մարտի, 2024

Սելենա Գոմեսի սիրելին՝ պրոդյսուսեր Բեննի Բլանկոն, այսօր՝ մարտի 8-ին, նշում է ծննդյան 36-ամյակը։ Այս առթիվ երգչուհին Instagram-ում կիսվել է անձնական լուսանկարներով ու սիրառատ գրառմամբ։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Selena Gomez (@selenagomez)

«Ծնունդդ շնորհավոր, սիրելիս: Քո հուզական տոկունությունը, դրական տրամադրվածությունը, անհավատալի տաղանդը (որն ինձ հիացնում է), անհերքելի հումորն ու սիրառատ, բարի սիրտը բացարձակապես սպանում են ինձ: Ես սիրում եմ քեզ»,-իր եւ Բլանկոյի համատեղ լուսանկարներին կից գրել է Գոմեսը։ 

Հիշեցնենք, որ զույգի հարաբերությունների մասին հայտնի դարձավ 2023 թ-ին։ 



© NEWS.am STYLE