«Բաց երկնքի տակ». Սիրուշոն իր հայտնի երգին նոր շունչ է հաղորդել (VIDEO)

11:17   9 մարտի, 2024

Սիրուշոն գարնանային անակնկալ է մատուցել երկրպագուներին: Երգչուհին թողարկել է իր «Բաց երկնքի տակ» երգի նոր տարբերակը, որը ներկայացրել է փետրվարին կայացած իր մենահամերգի կադրերով:

Երգը Սիրուշոյի լսարանին հայտնի է դարձել մոտ 12 տարի առաջ: Երգչուհին ստեղծագործությունը ներկայացրել է նոր շնչով:

Ինստագրամյան իր հրապարակման մեջ Սիրուշոն հայտնել է, որ երգը հասանելի է ոչ միայն YouTube-ում, այլեւ Spotify-ում եւ Apple Music-ում:



© NEWS.am STYLE