Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամների ոճային կերպարները՝ «Օսկարի» շրջանակում Vanity Fair-ի երեկույթի ժամանակ

15:30   11 մարտի, 2024

Քարդաշյան-Ջեներներ ընտանիքի անդամները միշտ պատրաստված են կարմիր գորգին, գրում է E Online-ը։

Ոճային քույրերն ու նրանց մայրը ներկա են եղել «Օսկարի» շրջանակում կայացած Vanity Fair-ի երեկույթին: Կարմիր գորգին «Քարդաշյանները» շոուի աստղերը ցնցել են համարձակ ու թրենդային կերպարներով։

kendall-jenner-kylie-jenner-kris-jenner-vanity-fair-oscars-party-06.jpg (96 KB)

Քայլի Ջենները ժապավենավոր կարմիր զգեստ էր ընտրել, որի կենտրոնում արծաթագույն ծաղկանախշ էր արված։ 

kendall-jenner-at-the-2024-vanity-fair-oscar-party-held-at-news-photo-1710154237.jpg (44 KB)

kendall-jenner-kylie-jenner-kris-jenner-vanity-fair-oscars-party-03.jpg (109 KB)

Միեւնույն ժամանակ, նրա քույրը՝ Քենդալ Ջենները, շքեղ տեսք է ունեցել Maison Margiela-ի թափանցիկ սեւ զգեստով, որը լրացրել էր կարմիր շրթներկով: Նրանց մայրը՝ Քրիս Ջենները, կարմիր գորգին հայտնվել էր ընկերոջ՝ Քորի Գեմբլի հետ։

kim-kardashian-odell-beckham-jr-vanity-fair-party-22.jpg (65 KB)

Քիմ Քարդաշյանն, իր հերթին, իր փայլն էր ցուցադրել ճարտարապետական ​​լուծումներով կիպ սպիտակ զգեստով։ Իր սեքսուալ տեսքը նա ամբողջացրել էր ռետրո ոճի սանրվածքով:

de350549b8e995f41e437b324f078af2.jpg (42 KB)

Եվ թեեւ Քորթնի Քարդաշյանը 2023 թվականի «Էմմի» մրցանակաբաշխությունը վերածել էր Թրեւիս Բարքերի հետ ժամադրության, «Օսկար»-ի տոնակատարություններին նա չի կարողացել ներկա գտնվել, քանի որ ընտանիքի հետ մեկնել էր Ավստրալիա, այնուհետեւ՝ Նոր Զելանդիա՝ մասնակցելու Blink-182-ի համաշխարհային շրջագայությանը:

Լուսանկարները՝ Just Jared, Getty Images, Christopher Polk//Getty Images



© NEWS.am STYLE