Louis Vuitton-ի եւ Տակաշի Մուրակամիի «Flower Parent and Child» քանդակը ցուցադրվում է Կիոտոյի Kyocera արվեստի թանգարանում

14:02   12 մարտի, 2024

Louis Vuitton-ի եւ Տակաշի Մուրակամիի «Flower Parent and Child» քանդակը 
ցուցադրվում է Ճապոնիայի Կիոտո քաղաքի Kyocera արվեստի թանգարանում:

Ինստալացիան, որի դեբյուտը Տոկիոյում տեղի է ունեցել 2020 թվականին, ցուցադրվում է թանգարանի «akashi Murakami - Mononoke Kyoto» ցուցահանդեսի շրջանակում, որտեղ ներկայացված են հայտնի նկարչի 170 աշխատանքները:

мурак1.jpg (78 KB)

Ֆրանսիական նորաձեւության տունը քանդակի շուրջ համագործակցել է Մուրակամիի հետ COVID-ի համաճարակի ժամանակ՝ «հույսի խորհրդանիշ» ստեղծելու համար։ Թանգարանի այգու լճակում լողացող «Flower Parent and Child» ոսկեգույն ձուլածոն փայլում է հսկայական Monogram սնդուկի վրա, որը ձեւավորված է այն օրինակով, որը ստեղծվել է Louis Vuitton-ի եւ Մուրակամիի՝ 2003թ-ի համագործակցության արդյունքում: Քանդակային տարբերակում Մուրակամին պահպանել է սնդուկի նախշազարդ տեսքը, մետաղական դետալները եւ փայտե կոմպոզիցիան։



© NEWS.am STYLE