Մայքլ Ջեքսոնի առաջիկա կենսագրական ֆիլմը կանդրադառնա երեխաների նկատմամբ սեռական բռնությունների մեղադրանքներին

22:25   12 մարտի, 2024

Անտուան Ֆուկուայի՝ Մայքլ Ջեքսոնի առաջիկա կենսագրական ֆիլմը կանդրադառնա փոփ փոփ թագավորի դեմ ուղղված երեխաների սեռական բռնության մեղադրանքներին և կփորձի նրան ներկայացնել դրական լույսի ներքո:

Ըստ Puck News-ի, վաղ սցենարներից մեկը ներկայացնում է մի տեսարան, որտեղ իրավապահները ներխուժում են Ջեքսոնի Neverland Ranch-ը այն բանից հետո, երբ Ջորդան Չենդլերը նրան մեղադրել է սեռական ոտնձգության մեջ 1993 թվականին:

Սցենարի այս տարբերակն անում է ամեն ինչ՝ «նվազագույնի հասցնելու և նսեմացնելու Չենդլերի փաստացի պնդումները» և «համոզելու, որ Մայքլն անմեղ է»։

Կենսագրական ֆիլմը նախատեսվում է թողարկել նաև 2025 թվականին, այն նույն տարում, երբ տեղի կունենա Ուեյդ Ռոբսոնի և Ջիմի Սեյֆչակի քաղաքացիական դատավարությունը հանգուցյալ արտիստի դեմ։ Սակայն, դեռ պարզ չէ, թե արդյոք այս պնդումները կներառվեն վերջնական տարբերակում։

Մայքլի դերը կմարմնավորի փոփ փոփ արքայի եղբորորդին՝ Ջաֆար Ջեքսոնը։ Կենսագրական ֆիլմը ուսումնասիրում է Ջեքսոնի «բարդ ժառանգությունը», ներառյալ այն կատարումները, որոնք նրան շնորհեցին «բոլոր ժամանակների մեծագույն արտիստ» կոչումը, ինչպես նաև երեխաների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքները:

 



© NEWS.am STYLE