Ինչո՞ւ որոշ հայտնի դիետաներ չեն աշխատում

16:22   13 մարտի, 2024

Ամերիկացի սննդաբան Ջոյս Պատերսոնը դիետիկ որոշ միտումներ հորինված է համարում։

«Մենք ապրում ենք մի աշխարհում, որը լի է սահմանափակելու, վերացնելու և արագացնելու կոչերով, և կան ընդհանուր սխալ պատկերացումներ սննդակարգի միտումների շուրջ, ինչպիսիք են մակրոէլեմենտների կարիքները կամ հավելումները», - ասել է Պատերսոնը Daily Mail-ին:

Սոցիալական ցանցերում շրջանառվող սննդակարգի շատ միտումներ, ինչպիսիք են կետոն և ընդհատվող ծոմը, ապահովված են «նվազագույն գիտական ապացույցներով», - ասաց նա:

Կետո դիետա

Ըստ Healthline-ի՝ կետոգենիկ դիետայի էությունն այն է, որ պետք է ուտել ցածր ածխաջրերով մթերքներ և դրանք փոխարինել ճարպերով: Ածխաջրերի սահմանափակումը և ավելի շատ ճարպ ուտելը ձեր մարմինը կբերի կետոզի վիճակի, որը ստիպում է մարմնին այրել ճարպը էներգիա ստանալու համար:

Պատերսոնը նշել է, որ կետո դիետայի վերաբերյալ բավարար հետազոտություններ չկան՝ պարզելու համար, թե արդյոք դիետան երկարաժամկետ հեռանկարում անվտանգ է: Այնուամենայնիվ, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ դիետան կարող է արդյունավետ լինել քաշի կորստի և առողջության համար: 2013 թվականի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ճարպակալած չափահասները, որոնք հետևում են կետո դիետային, կորցրել են իրենց սկզբնական քաշի 13%-ը: 2022 թվականի մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ կետոգեն դիետայում գտնվող մկներն ավելի ամուր ցողունային բջիջներ են ունեցել և ավելի երկար կյանք:

Ընդհատվող ծոմապահություն

Ըստ John Hopkins Medicine-ի՝ ընդհատվող ծոմապահությունը սննդակարգ է, որտեղ մարդը հերթափոխով անցնում է ծոմ պահելու և կանոնավոր սնվելու միջև:

Ոմանք ուտում են օրական ընդամենը ութ ժամ, իսկ ոմանք ուտում են շաբաթը երկու օր միայն մեկ անգամ, իսկ մնացած ժամանակ կանոնավոր են սնվում:

Երբ մարմինը ծոմ է պահում, այն այրում է ճարպը այն բանից հետո, երբ սպառում է շաքարի իր բոլոր պաշարները։

Պատերսոնը զգուշացրել է դիետիկներին՝ չընդունել սահմանափակող, ցածր կալորիականությամբ դիետաներ: Նրա կարծիքով, ամեն ինչ կամ ոչինչ մոտեցումը կարող է ստիպել ձեզ ավելի շատ ուտելիք ցանկանալ և ունենալ հակառակ ազդեցություն:

80/20 կանոն

Սա այն դիետան է, որը Պատերսոնը խորհուրդ է տալիս երկարաժամկետ քաշ կորցնելու համար: Գաղափարն այն է, որ ժամանակի 80%-ում հետևեք առողջ ուտելու խորհուրդներին և 20%-ում ուտեք այն, ինչ ցանկանում եք: Առողջ սննդակարգը բաղկացած է բանջարեղենից, մրգերից և ձավարեղենից։

«Ամենակարևոր դասերից մեկը, որը կարող է տալ սննդաբանն այն է, որ կատարելությունը ոչ միայն անհասանելի է, այլև անհարկի», - ասել է նա: «Առողջ սնվելը պարտադիր չէ, որ լինի ամեն ինչ կամ ոչինչ»: Ժամանակ առ ժամանակ ինքդ քեզ «երես տալը» վնաս չէ», - ավելացրել է նա:

Ցածր յուղայնությամբ, ցածր ածխաջրերով և սահմանափակող դիետաները «ամենաանկայունն» են, քանի որ դրանք ամենասահմանափակողն են», - ընդգծել է Պատերսոնը:

 



© NEWS.am STYLE