Շվեյցարական անկախ ժամագործական Artisans de Genève-ի վերջին նախագիծը Patek Philippe Nautilus 5711-ն է, որը թարմացվել է բաց շափյուղայով թվատախտակով:
Artisans de Genève ընկերությունը որը հայտնի է հեղինակավոր ժամացույցների անհատական պատվերների իր անհավանական ծառայություններով, ձգտում է վերապատմել իր հաճախորդների պատմությունները: Այս Nautilus-ը, որն ստացել է «Musher» անվանումը, ոգեշնչված է իր տիրոջ դաստիարակությունից և բնության հետ նրա սերտ հուզական կապից:
Բնօրինակ պատյանը և ապարանջանը պահպանվել են, բայց ամբողջ շարժումը, թվատախտակը և շրջանակը ամբողջությամբ վերանայվել և փոփոխվել են: Կապույտ շափյուղայից ժամացույցը, որն արտացոլում է բնության հանգստությունը, լրացվում է ոսկե ցուցիչներով: Սպիտակ ոսկուց շրջանակը զարդարված է ձեռքով կտրված կապույտ շափյուղաներով, որպեսզի համապատասխանի նոր թվաչափի փայլին:
Ծրագրի արժեքը մոտավորապես 93,970 դոլար է: