Բիլլի Բոլդուինը «ոչ ջենթլմենական» կերպով է արձագանքել Շերոն Սթոունի սկանդալային հայտարարությանը

15:39   14 մարտի, 2024

Բիլլի Բոլդուինը բացարձակ ջենթլմենի պես չի արձագանքել Շերոն Սթոունի այն պնդմանը, որ պրոդյուսեր Ռոբերտ Էվանսը 1993 թվականի «Silver» ֆիլմի նկարահանումների ժամանակ փորձել է ստիպել իրեն սեքսով զբաղվել դերասանի հետ՝ իրենց հերոսների միջեւ քիմիան մեծացնելու համար:

«Ես չգիտեմ, թե ինչու է Շերոն Սթոունը այսքան տարի անց շարունակում խոսել իմ մասին»,- գրել է դերասանը իր «X» միկրոբլոգում,-«Նա դեռ սիրահարվա՞ծ է ինձ, թե՞ դեռ վիրավորված է այսքան տարի անց, քանի որ ես խուսափում էի նրա ուշադրությունից։ ... Ես այնքան կեղտ ունեմ նրա վրա, որ նրա գլուխը կպտտվեր, բայց ես լռել եմ: Հետաքրքիր է, գուցե, պե՞տք է գիրք գրեմ եւ շատ տարօրինակ եւ ոչ պրոֆեսիոնալ պատմություններ պատմեմ Շերոնի մասին: Դա կարող է զվարճալի լինել»,- նշել է նա։

Թեման սկիզբ է առել այս շաբաթ, երբ Սթոունը Լուի Թերուի փոդքաստում հայտնել է, որ Էվանսն իրեն ակնարկել էր քնել Բոլդուինի՝ իր գործընկերոջ հետ՝ թրիլլերում վերջինի խաղը բարելավելու հույսով:

Ինչպես նշում է NYP-ն, Շերոն Սթոունի եւ Բիլլի Բոլդուինի միջեւ վեճը վաղուց էր հասունացել։

Թրիլլերի նկարահանումների ժամանակ զույգը հակակրանք է տածել միմյանց նկատմամբ։ «Բարակ շուրթեր, նորմալ շնչառություն»,-հաղորդվում է, որ Բոլդուինն այսպես էր արտահայտվել՝ խոսելով Սթոունի հետ սիրային տեսարանի մասին:

«Նա փոքրիկ տղա է: Տվեք ինձ տղամարդու: Բերեք Ալեքսին», - բողոքել էր Սթոունը. այս մասին իր «Ամերիկյան ռապսոդիա» գրքում նշել էր «Sliver»-ի սցենարիստ Ջո Էսթերհասն:

Էստերհասը պնդում էր, որ Սթոունը «մաքրում էր բերանը համբույրի տեսարանից հետո»։ «Նա համբույրի ժամանակ կծել է Բիլլի լեզուն»։ Այնուամենայնիվ, նա նաեւ գրել է, որ Սթոունը շատ էր ցանկանում, որ Բոլդուինը սիրահարվեր իրեն:

Այնուհետեւ Սթոունը հայտարարություն էր տարածել՝ ասելով. «Կարծում եմ, որ դա զվարճալի է: Ես գիտեի, որ Ջոն ծիծաղելի մարդ է, բայց չէի կարծում, որ նա կարող է կատակերգություն գրել»:

Նա պարզաբանել է իրավիճակը 2021 թվականին՝ New Yorker-ի հետ հարցազրույցում՝ պնդելով, որ Բոլդուինը շփոթել է փորձեր անելու իր անմեղ ցանկությունը սեռական ոտնձգության հետ:

Բայց Էստերհասն իր գրքում մեջբերել է «Sliver»-ի ռեժիսոր Ֆիլիպ Նոյսին, որտեղ ասվում է, որ Սթոունը զայրացել էր, երբ իմացել է, որ Բոլդուինն է նկարահանվելու ֆիլմում: «Բիլլի Բոլդուինը գիտեր, որ Շերոն Սթոունը չէր ցանկանում, որ նա լիներ իր խաղընկերը, եւ նրանց հարաբերությունները միշտ լարված էին»,- ասել է Նոյսը,-«Ի վերջո, ես ստիպված եղա նկարահանել նրանց խոշոր պլանները առանձին-առանձին,  քանի որ նրանք չէին ուզում նայել միմյանց»:



© NEWS.am STYLE