Մայրն օգնել է դստերը ընկեր ունենալ. գաղտնիքը թխվածքաբլիթների մեջ է

19:27   14 մարտի, 2024

Սերը օդում է, եւ այն թխվածքաբլիթի հոտ ունի: TikTok-ի վիրուսային տեսահոլովակում 27-ամյա Ֆիա Ջեյմսը բացահայտում է իր մայրիկից ստացած ծանոթության հնարքը, «որը, որքան էլ տարօրինակ է, աշխատում է»:

«Երբ որեւէ տղայի տուն եք հրավիրում, պետք է նախքան նրա ժամանելը թխվածքաբլիթներ թխեք, որպեսզի ձեր բնակարանից  թխվածքաբլիթի հոտ գա»,- ասում է նա: Նա պատմում է, որ երբ իր ընկերն առաջին անգամ եկել էր իր տուն, նա թխուկի  հոտն է զգացել եւ հաճոյախոսություններ է արել իրեն՝ նշելով, թե որքան լավ է բուրում իր բնակարանը: Աղջիկն ինքն էլ ձեւացրել է, թե իր բնակարանում միշտ այդ բույրն է տիրում։

«Մենք մանիպուլացնում ենք նրանց, եւ հիմա ամեն անգամ, երբ նրանք թխվածքաբլիթի բույր են զգում, մտածում են մեր մասին»,-բացատրել է նա,-«Պատրաստեք թխվածքաբլիթներ»:

Տեսանյութը հավաքել է 11,8 միլիոն դիտում, շատերը շնորհակալություն են հայտնել Ջեյմսին հուշման համար։



© NEWS.am STYLE