Ինչու՞ են աշխարհում ամենաթանկ պայուսակների գները շարունակում աճել

23:16   14 մարտի, 2024

Hermès Birkin բազային պայուսակի գինը թանկացել է 1000 դոլարով։ Ըստ շքեղ պայուսակների PurseBop ֆորումի՝ Hermès-ը վերջերս ԱՄՆ-ի իր խանութներում 10%-ով բարձրացրել է 25 սմ Birkin պայուսակի գինը՝ մինչեւ 11,400 դոլար: Ավելի քան 20%-ով թանկացել են էկզոտիկ կաշվից պատրաստված Birkin-ի հազվադեպ մոդելները, ինչպիսիք են կոկորդիլոսի կաշվից նմուշները, գրում է WSJ-ը։

Փարիզյան բրենդն ասում է, որ բարձրացնում է գները՝ փոխհատուցելու համար արտադրության ավելի բարձր ծախսերը, սակայն այս տարվա աճը ամենամեծն է վերջին տասնամյակում:

IMG_2875.jpeg (121 KB)

Բրենդը, գուցե, ստիպված լինի պաշտպանել իր՝ աշխարհի ամենաթանկ պայուսակ արտադողի համբավը: Ըստ PurseBop-ի հիմնադիր Մոնիկա Արորայի՝ Hermès Birkin պայուսակի եւ դրա ամենամոտ մրցակցի՝ միջին չափի Chanel Classic Flap-ի միջեւ գնային տարբերությունը 2019-ին 70%-ից նվազել է մինչեւ 2%: Chanel-ը դեռ համաճարակից առաջ էր 75%-ով բարձրացրել իր ամենահայտնի պայուսակի գինը։

IMG_2876.jpeg (63 KB)

Շքեղ ապրանքանիշների էտալոնային ապրանքների գների ապշեցուցիչ աճը ավելի լայն միտում է: Prada-ի Galleria պայուսակը, ըստ  Wayback Machine-ի, կարժենա 4600 դոլար, ինչը 85%-ով ավելի է 2019 թվականի համեմատ։ Christian Dior-ից եւ Louis Vuitton Neverfull-ից Lady Dior պայուսակները 45%-ով ավելի թանկ արժեն։

IMG_2877.jpeg (177 KB)

2019 թվականից ի վեր ԱՄՆ սպառողական գների ինդեքսը մեկ հինգերորդով ավելացել է, շքեղ ապրանքանիշերն իսկապես պետք է փոխհատուցեն աճող աշխատավարձերը եւ նյութական ծախսերը: Սակայն գնաճից առաջ գների բարձրացումը նաեւ միջոց է հաղթահարելու սեփական հաջողության հետեւանքով առաջացած խնդիրը. ինչպես պահպանել բացառիկության աուրան՝ միաժամանակ ապահովելով ուժեղ վաճառք:

IMG_2878.jpeg (50 KB)

Շքեղ ապրանքանիշերը վերջին տարիներին զգալի աճ են գրանցել, ինչը խթանել են Covid-19-ի արգելափակումները, որոնք սպառողներին քիչ տարբերակներ էին թողել ծախսվելու: Միայն LVMH-ի նորաձեւության եւ կաշվե իրերի բաժինը գրեթե կրկնապատկվել է 2019 թվականից ի վեր, նախորդ տարի վաճառքը կազմել է 42,2 միլիարդ եվրո, որը ընթացիկ փոխարժեքով համարժեք է 45,8 միլիարդ դոլարին: Gucci-ն, Chanel-ը եւ Hermès-ը տարեկան վաստակում են ավելի քան 10 միլիարդ դոլար: Գերազդեցությունից խուսափելու եղանակներից մեկը ավելի քիչ ապրանքներ շատ ավելի բարձր գներով վաճառելն է:

IMG_2879.jpeg (47 KB)

Շատ գնորդներ այլեւս չեն կարող իրենց թույլ տալ ձեռք բերել այս պայուսակները, եւ շքեղ ապրանքանիշերը չեն կարող ռիսկի դիմել՝ դրանք ամբողջությամբ օտարելով նրանցից: Սրանով է բացատրվում այն, որ այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Hermès-ը եւ Prada-ն, թողարկել են կոսմետիկայի գիծ, ​​մինչդեռ Gucci-ի սեփականատեր Kering-ն ավելի է խորանում ակնոցների արտադրության մեջ: Այս ավելի էժան կատեգորիաները կարող են լինել մի տեսակ խրախուսական մրցանակ:

2024 թվականին շքեղության արդյունաբերության աճի մեծ մասը կապահովվի գների աճից: Ակնկալվում է, որ այս տարի վաճառքը կաճի 7%-ով:

IMG_2880.jpeg (109 KB)

Գների բարձրացումը կարող է հանգեցնել բրենդների միջեւ որոշակի համեմատությունների։ Burberry-ի փոքրիկ Lola պայուսակն արժե ավելի քան 2000 դոլար եւ այսօր մոտ 40%-ով ավելի թանկ է, քան մի քանի տարի առաջ: Գնորդները կարող են որոշել, որ, օրինակ,  Louis Vuitton-ի Neverfull պայուսակը, որն այժմ մի փոքր ավելի էժան է, քան Burberry-ի պայուսակը, ավելի լավ ընտրություն է, հատկապես այն պատճառով, որ Louis Vuitton պայուսակները ավելի լավ են պահպանում իրենց արժեքը վերավաճառքի դեպքում:

Գների ագրեսիվ աճը կարող է նաեւ ստիպել գնորդներին ացելել վաճառքի կայքեր: Եթե, օրինակ, The Real Real կայքում մի քիչ օգտագործված Prada Galleria պայուսակը անթերի վիճակում կարելի է գնել 1500 դոլարով, ինչո՞ւ վճարել այդ գումարի եռապատիկը՝ նոր պայուսակի համար:



© NEWS.am STYLE