«Չիկոյի ջազի ժամը»․ Երեւանում տեղի կունենա համերգ՝ նվիրված Արմեն Թութունջյանի ծննդյան 80-ամյակին

20:17   17 մարտի, 2024

Ապրիլի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա Հայաստանի պետական ջազ նվագախմբի համերգը՝ նվիրված ջազմեն, թմբկահար, հանրահայտ «Չիկոն եւ ընկեները» ջազային խմբի հիմնադիր եւ ղեկավար, «Ջազի Ժամը» հաղորդաշարի հեղինակ եւ վարող, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն «Չիկո» Թութունջյանի ծննդյան 80-ամյակին: 

«Չիկոյի ջազի ժամը» խորագիրը կրող համերգին Հայաստանի պետական ջազ նվագախբի հետ ելույթ կունենան հայաստանյան ջազարվեստի մի շարք անվանի ներկայացուցիչներ: Համերգի ծրագրում ընդգրկված են համաշխարհային ճանաչում ունեղոց ջազային ստեղծագործություններ, հայ հեղինակների, այդ թվում՝ Արմեն Թութունջյանի հեղինակային գործերը, նոր ջազային մշակումներ:  

Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար՝ Արմեն Հյուսնունց։ Համերգի երաժշտական ղեկավար՝ Դավիթ Մելքոնյան, ռեժիսոր՝ Արամ Սուքիասյան։  



© NEWS.am STYLE