Մարտի 18, երկուշաբթի
«Հին Անի Մյուզիք Հոլլում» ելույթ կունենա Գոռ Սուջյանը։ Կազմակերպիչները խոստանում են «անմոռանալի, խորաթափանց ու շատ զգացմունքային երեկո»։ Սկիզբը՝ 20։00-ին։
Տոմսերի արժեքը՝ 11․000, 13․000, 15․000 դրամ։
Մարտի 20, չորեքշաբթի
«ՖԻԼՄյուզիք»՝ Արամ Խաչատրյան համերգարահում։ Հոլիվուդյան լավագույն ֆիլմերի ճանաչված սաունթրեքերը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի կատարմամբ: Համերգի սկիզբը՝ 19:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 5000- 25․000 դրամ:
Մարտի 22, ուրբաթ
«Հարի Փոթեր» ֆիլմի երաժշտությունը՝ Mystery Ensemble-ի կատարմամբ: Համերգը տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը՝ 19:00-ին։
Մարտի 23, շաբաթ
Անվանի դաշնակահարներ Էլեն Մեղսիե-Առնոն եւ Լուի Լորթին Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգով ելույթ կունենան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։ Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը՝ 19:30-ին։
Տոմսերի արժեքը՝ 3000- 10․000 դրամ:
Մարտի 24, կիրակի
«Մի կյանք, մի խոսք, մի ձայն» նախագծի շրջանակում Loft Room-ում տեղի կունենա պրեմիերա։ Կազմակերպիչները խոստանում են «պոետիկ-երաժշտական իրական հրավառություն»՝ Լուսինե Կոստանյանի, Վաչե Երիցյանի եւ Դ՛լիթի մասնակցությամբ։ Սկիզբը՝ 20:00-ին։
Տոմսերի արժեքը՝ 11.000, 13.000 դրամ: