Քիմ, Քորթնի եւ Քլոե Քարդաշյանները շնորհավորել են եղբոր՝ Ռոբի ծննդյան օրը՝ նշելով, որ նա «աշխարհի լավագույն եղբայրն է»։ Քրիս Ջենները, նույնպես, միացել է շնորհավորանքներին՝ իր միակ որդուն անվանելով «ամենասիրող, առատաձեռն, բարի եւ հոգատար տղամարդկանցից մեկը», որին երբեւէ ճանաչել է: Ռոբը դարձավ 37 տարեկան։
«Դու ամենաանհավանական որդին ես, ում մայրը երբեւէ կարող է խնդրել, եւ ամենասիրող, առատաձեռն, բարի եւ հոգատար տղամարդկանցից մեկն ես, ում ես երբեւէ ճանաչել եմ»,-Instagram-ում գրել է 68-ամյա Ջենները՝ կիսվելով Ռոբի լուսանկարներով:
Посмотреть эту публикацию в Instagram
«Դու ոչ միայն հիանալի որդի ես, այլ նաեւ աշխարհի լավագույն հայրը քո դստեր՝ Դրիմի համար, եւ նա քեզ շատ է սիրում: Եվ հուսով եմ՝ դու գիտես, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր»:
Քլոե Քարդաշյանը եւս ծավալուն գրառում է կատարել Instagram-ում։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ես շատ հպարտ եմ, որ կյանքս քեզ հետ եմ անցկացնում: Ես շատ բախտավոր եմ, որ կարող եմ զանգահարել քեզ, երբ ցանկանամ եւ խոսել բացարձակապես ոչ մի բանի մասին: Իսկ ամենազվարճալին այն է, որ դու, նույնիսկ, հեռախոսին ես պատասխանում, հա՛։ Ես ամեն օր շնորհակալ եմ Աստծուն մեր հարաբերությունների եւ մեր երեխաների հարաբերությունների համար»,-գրել է նա՝ նկատի ունենալով Ռոբի դստեր՝ Դրիմի մտերիմ հարաբերությունները իր երեխաների՝ Թրուի եւ Թաթումի հետ։
Նա եղբորն անվանել է «սիրող, կարեկից, հոգատար, խելացի» եւ խրախուսել նրան «թողնել իր անցյալի ճնշումն» ու «զարգանալ իր սեփական ռիթմով»:
Քիմ Քարդաշյանը Ռոբին անվանել է «աշխարհի ամենաբարի, ամենազվարճալի եւ ամենալավ եղբայրը»։ «Ես քեզ շատ եմ սիրում եւ այնքան բախտավոր եմ, որ ունեմ քեզ՝ որպես իմ եղբայր»,- շարունակել է նա՝ կիսվելով Ռոբի հետ արխիվային լուսանկարով:
Посмотреть эту публикацию в Instagram
44-ամյա Քորթնին եւս արխիվային լուսանկար է հրապարակել եղբոր հետ։