Moth and Rabbit օծանելիքի բրենդը թողարկել է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից ոգեշնչված բույր

14:21   19 մարտի, 2024

Moth and Rabbit լյուքս դասի օծանելիքի բրենդը թողարկել է բուրմունք՝ ոգեշնչված Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից, հայտնում է Հայկական կինոընկերությունը։

Բույրի վերին նոտաներն են՝ նռան ակորդ, սեւ հաղարջ, ցիտրուսներ։ Այն նաեւ պարունակում է վարդի, սպիտակ մուշկի եւ սեւ պղպեղի բույրեր:

ezgif.com-webp-to-jpg-converter (61).jpg (42 KB)

«Հասած նռան համը մնում է լեզվի վրա՝ քաղցր, բայց նկատելիորեն դառը, ինչպես ստեղծագործական գոյության դժվարությունների փոխաբերությունը: Ամեն անգամ դուք ներքաշվում եք բանաստեղծական վիզուալ պատկերների, պարի, կյանքի եւ արվեստի տոնակատարության մեջ»,-նշվում է բույրի նկարագրության մեջ:

Moth and Rabbit օծանելիքները, որոնք Էլկե Ֆիլպեսի եւ Քրիստիան Չոյի կողմից հիմնադրվել են 2016 թվականին՝ Բեռլինում, «պատմություններն ու զգացմունքները վերածում են հոտավետ փորձառությունների»: Բրենդը թողարկել է օծանելիքներ՝ հիմնված այլ հայտնի ֆիլմերի վրա, այդ թվում՝ «Մուտք դեպի դատարկություն» (Գասպար Նոե), «Մի մարդ» (Թոմ Ֆորդ) եւ «Պարազիտ» (Բոն Ջուն Հո):

Moth and Rabbit-ից «The COLOR OF POMEGRANATE» բույրն արժե 139 եվրո։



© NEWS.am STYLE