Աբու Դաբիում Nobu ֆիրմային պենտհաուսը վաճառվել է 37,3 մլն դոլարով

20:34   21 մարտի, 2024

Աբու Դաբիում Nobu-ի առաջին բրենդային բնակավայրերի վաճառքից հետո  երկնաքերի հեղինակավոր պենտհաուսներից մեկն արդեն ռեկորդներ է գրանցում, գրում է RobbReport-ը։

Nobu Residences Abu Dhabi-ի գագաթին դեռեւս չկառուցված բնակարանը վաճառվել է հսկայական՝ 37,3 միլիոն դոլարով: Կառուցման ավարտից հետո գերթանկարժեք հարթակը կզբաղեցնի բնակելի շենքի մի ամբողջ հարկը եւ կներառի երեք ննջասենյակ, մասնավոր լողավազան, անձնական առողջարանական կենտրոն եւ ֆիթնես ստուդիա, ինչպես նաեւ ընդարձակ պատշգամբ՝ Սաադիյաթ լողափի հիասքանչ տեսարանով:

«Nobu Residences-ի հետ այս ուղենշային գործարքը ոչ միայն նոր չափանիշ է սահմանում Աբու Դաբիում բնակելի անշարժ գույքի համար, այլեւ ընդգծում է անշարժ գույքի շուկայի հասունությունը»,-ասել է Aldar Group-ի գլխավոր գործադիր տնօրեն Թալալ Ալ Դհիբին:

Շինարարության ավարտը նախատեսված է 2027 թվականին։ Բնակարանների մեկնարկային գինը սահմանվել է 7 միլիոն դիրհամ (կամ մոտավորապես 1,9 միլիոն դոլար), իսկ մինչ պենտհաուսի վաճառքը չորս սենյականոց դուպլեքս վիլլան վաճառվել է 35,4 միլիոն դոլարով:

Ինչպես ակնկալվում է, բնակիչներին հասանելի կլինեն մի շարք բացառիկ հարմարություններ, ներառյալ գերժամանակակից ֆիթնես կենտրոն, լողավազան, կինոթատրոն եւ համայնքային այգիներ: Բացի բնակելի ստորաբաժանումներից, կգործեն նաեւ 125 սենյականոց Nobu հյուրանոց, Nobu ռեստորան եւ բար:



© NEWS.am STYLE