Laneige-ը տոնային քսուքի ընտրությունը տեղափոխում է հաջորդ մակարդակ

21:13   21 մարտի, 2024

Կորեական Laneige կոսմետիկ բրենդն օգնում է ձեզ ընտրել տոնային քսուքի երանգների կատարյալ համադրություն:

Բրենդի Bespoke Neo ծառայությունը թույլ է տալիս մասնակցել 1:1 կոնսուլտացիայի՝ ընտրելու ապրանքանիշի 150 երանգների այն համադրությունը, որը կսազի ձեզ: «Անհատականացված գունային ախտորոշման» ժամանակ Laneige թիմի անդամը հաճախորդին ուղեկցում է մի շարք քայլերով, որից հետո կոսմետիկ ռոբոտը ստեղծում է վերջնական արտադրանքը՝ միմյանց խառնելով համապատասխան նյութերը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от 라네즈 LANEIGE Korea (@laneige_kr)

Սկզբում ձեր մաշկը նախապատրաստում են Laneige-ի արտադրանքի միջոցով, որպեսզի ձեր դեմքը մաքուր եւ խոնավ լինի: Պլանշետի միջոցով հաճախորդները պատասխանում են ընկերության կողմից ներկայացված մի շարք հարցերի՝ կենտրոնանալով այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են մաշկի տեսակը եւ մաշկի խնդիրները: Սա երաշխավորում է, որ տոնային կրեմը կազմված լինի հնարավորինս անհատականացված եւ մաշկին հարմար բանաձեւով:

Գունավոր պիգմենտային անիվը այնուհետև հպվում է սպառողի մաշկին, ինչը թույլ է տալիս համակարգչային վերլուծությանը որոշել պիգմենտների ճշգրիտ քանակը, որն անհրաժեշտ է երանգների առավել ճշգրիտ համընկնում ստեղծելու համար: Համընկնումը գտնելուց հետո Amorepacific-ի արտոնագրված արտադրական ռոբոտը ստեղծում է հատուկ տոնային կրեմ՝ օգտագործելով ընկերության 150 երանգները եւ հաճախորդի պիգմենտի յուրահատկությունը: Ծառայության ավարտին ապրանքանիշը փաթեթավորում է անհատականացված ապրանքը եւ տրամադրում է նաեւ սիրելի մաշկի խնամքի միջոցների մի քանի նմուշներ:

Laneige-ի անհատական տոնային քսուքների համար ամրագրումները հասանելի են միայն Կորեայում եւ կարող են կատարվել ապրանքանիշի կայքում:



© NEWS.am STYLE