«Օսկարի» արարողությունից մեկուկես շաբաթ անց Բեյոնսեն երկրպագուներին հնարավորություն է տվել ավելի մոտիկից ծանոթանալ իր հանդերձանքին, որով նա ներկայացել էր ամենամյա «Ոսկե» երեկույթին։ Երգչուհին կրում էր 300 կարատանոց ադամանդներ։
Բեյոնսեն երեկույթին եկել էր ամուսնու՝ Ջեյ Զիի հետ։ Բեյն ընտրել էր կովբոյական ոճից ոգեշնչված հանդերձանք՝ այն լրացնելով հսկայական ադամանդե վզնոցով՝ Lorraine Schwartz-ից:
42-ամյա երգչուհին բառացիորեն պատված էր ադամանդներով. նրա սպիտակ վերնաշապիկի վրայով ձգվում էին տարբեր ձեւերի տասնյակ հսկայական ադամանդներ՝ ընդհանուր 220 կարատ քաշով, Page Six Style-ին հայտնել է Lorraine Schwartz-ի ներկայացուցիչը: Բացի այդ, նա կրել է ադամանդե մատանիներ եւ խոշոր ականջօղեր, որոնց քաշը կազմում էր 50 կարատ։