Բիանկա Սենսորիի հայրը իր փեսային՝ Քանյե Ուեսթին, հրավիրել է Ավստրալիա՝ «տղամարդու նման զրուցելու»

11:33   22 մարտի, 2024

Բիանկա Սենսորիի հայրը իր փեսային՝ Քանյե Ուեսթին, հրավիրել է Ավստրալիա՝ «տղամարդու նման զրուցելու»:

Լեո Սենսորին խնդրել է Քանյեին հանդիպել իր հետ Ավստրալիայում այն ​​բանից հետո, երբ նրա կինը՝ Ալեքսանդրան, մարտի սկզբին զույգի մոտ հյուրընկալվելուց հետո մտահոգություն է հայտնել ռեփերի «վախեցնող» պահվածքի վերաբերյալ, գրում է DailyMail.com-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

IMG_3066.jpeg (117 KB)

«Քանյեին հրավիրել են Ավստրալիա, բայց Բիանկան տատանվում է, քանի որ գիտի, թե ինչպես կարձագանքի իր հայրը»,-ասել է աղբյուրը,-«Նրա հայրը  ցանկանում է խոսել Քանյեի հետ, եւ ոչ ոք չի կարծում, որ այնտեղ կլինեն միայն ծիածաններ և ընտանեկան դիմանկարներ»:

«Բիանկայի հայրը գոհ չէր դստեր մոտ կնոջ այցից, քանի որ նա կարծում է, որ նա թույլ է տվել Բիանկային շարունակել անել այն, ինչ նա անում էր»,-հավելել է ինսայդերը,-«Բիանկան բաց էր հագնվում, երբ մայրն այնտեղ էր, բայց դա ոչինչ էր՝ համեմատած որոշ հանդերձանքների հետ, որոնք նա կրում էր այցից առաջ եւ հետո»:

Ասում են՝ Բիանկայի հայրը հիասթափվել է այն բանից, որ Ալեքսանդրան չի կարողացել բացել դստեր աչքերը։ «Ալեքսանդրան ուզում էր դա անել միայնակ, եւ նրա հայրը կարծում էր, որ նա պատրաստվում է խոսել դստեր հետ իր պահվածքի մասին:

Հաղորդվում է, որ Ալեքսանդրան այցելել էր դստերը, որպեսզի տեսներ՝ արդյոք Քանյեն վերահսկո՞ւմ է նրա կյանքը:

«Ալեքսանդրան հավատում էր, որ եկել էր իր դստերը փրկելու: Բայց այդպես չէր: Քանյեն սկսեց ամեն ինչ փոխել Vultures-ի թողարկումից հետո։ Նա նաեւ գիտի, թե ինչպես ճիշտ զրուցել զոքանչի հետ։ Դա, իսկապես, լավ փորձ էր, եւ բոլորն ուրախ էին նրան Ալեքսանդրայի հետ տեսնելով»:



© NEWS.am STYLE