Անժելա Սարաֆյանը կնկարահանվի Amazon MGM ստուդիայի «G20» թրիլերում

11:28   23 մարտի, 2024

Westworld-ի հայազգի դերասանուհի Անժելա Սարաֆյանը միացել է Amazon MGM Studios-ի եւ MRC-ի «G20» թրիլրի դերասանական կազմին, որը գլխավորում է «Ինչպես դուրս պրծնել սպանությունից» սերիալի աստղ Վիոլա Դեւիսը․ այս մասին  հայտնում է Deadline-ը:

Ցուցակը նաեւ ներառում է այնպիսի անուններ, ինչպիսիք են՝ Էնթոնի Անդերսոնը, Մարսայ Մարտինը, Ռամոն Ռոդրիգեսը, Էնթոնի Սթարը, Դուգլաս Հոջը, Էլիզաբեթ Մարվելը, Սաբրինա Իմպաչիատորեն, Քլարկ Գրեգը, Քրիստոֆեր Ֆարարը եւ այլք։ 

Ֆիլմի ռեժիսորը Պատրիսիա Ռիգգենն է: «G20»-ը պատմում է, թե ինչպես են ահաբեկիչները ներխուժում «G20»-ի գագաթնաժողով, որից հետո Ամերիկայի նախագահ Դանիելա Սաթոնը (Դեւիս) հավաքում է իր պետական ​​եւ ռազմական ամբողջ փորձը՝ իր ընտանիքին, գործընկերներին եւ աշխարհը փրկելու համար: Սցենարը գրել են Նոա եւ Լոգան Միլլերները՝ Քեյթլին Փերիշի, Էրիկա Ուայսի եւ Ջեյսոն Հոլլի հետ համատեղ։ Mad Chance-ի Էնդրյու Լազարը JuVee Productions-ի Դեւիսի եւ Ջուլիուս Թենոնի հետ հանդիսանում է համապրոդյուսեր։ 



© NEWS.am STYLE