Դոլինան նշել է, որ իրենց կոնֆլիկտից հետո Կառնավալը երաժշտական կրթություն ստանալու ցանկություն է հայտնել

12:25   23 մարտի, 2024

Ռուսական էստրադայի երգչուհի Լարիսա Դոլինան պատմել է, որ բլոգեր եւ երգչուհի Վալյա Կառնավալը (իսկական անունը՝ Վալենտինա Կարնաուխովա) որոշել է երաժշտական ​​կրթություն ստանալ իրենց՝ աղմուկ հանած կոնֆլիկտից հետո։ Այս մասին նա հայտնել է Նատալյա Պոդոլսկայային տված հարցազրույցում, որը հասանելի է YouTube-ում, գրում է Lenta.ru-ն։

Երգչուհին նշել է, որ տիկտոկերի հետ հանդիպել է վեց ամիս անց եւ նրա մոտ դրական փոփոխություններ է նկատել։ Դոլինայի խոսքով՝ Կառնավալը բոլորովին այլ մարդ է դարձել՝ մաքուր ու ժպտերես։ Բլոգերը արտիստին խոստովանել է նաեւ կրթություն ստանալու իր ցանկությունը։

«Ես կընդունեի նրան, եթե ցանկանար: Ես կփորձեի նրան եւ ճիշտ ուղղություն ցույց կտայի: Նա դեռ ինձ չի դիմել, բայց այդ ժամանակ նրա մոտեցումն անկեղծ էր»,-ընդգծել է աստղը։

Դոլինան հավելել է, որ նախատեսում է Կառնաուխովայի հետ համատեղ երգ ձայնագրել եւ այժմ հարմար ստեղծագործություն է փնտրում։

Երգչուհու եւ բլոգերի միջեւ կոնֆլիկտը տեղի էր ունեցել 2021 թվականին հեռուստահաղորդավար եւ կատակերգու Մաքսիմ Գալկինի «Музыкалити» շոուի ժամանակ։ Դոլինան քննադատել էր Կառնավալին՝ ասելով, որ բլոգերը չի կարողանում երգել եւ երաժշտական ​​կրթություն չունի։



© NEWS.am STYLE