Սերգեյ Սվետլյակովը ահաբեկչության պահին եղել է Crocus City Hall-ում. «Մենք ողջ ենք»

10:30   23 մարտի, 2024

Ռուս դերասան, հեռուստահաղորդավար, պրոդյուսեր Սերգեյ Սվետլյակովը ահաբեկչության պահին գտնվել էCrocus City Hall-ում։ Նա, որպես հանդիսատես, գնաել էր «Պիկնիկ» խմբի համերգին, արտիստին հաջողվել է փախչել։

«Մենք ողջ ենք։ Առողջություն բոլորին։ Ցավակցում եմ բոլոր տուժածներին, սարսափելի էր»,-իր տելեգրամյան ալիքում գրել է արտիստը։ Նա չի կիսվել ողբերգության մանրամասներով։

Ռուս հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը սոցիալական ցանցերում ցավակցություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր տուժել են Crocus City Hall-ի վրա հարձակումից։ Նա դա սարսափելի ողբերգություն է անվանել եւ նշել, որ դահլիճը միշտ եղել է արվեստագետների տունը, հայտնում է Gazeta-ն։

Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում հրաձգություն է տեղի ունեցել, որին հաջորդել է պայթյուն։ ԱԴԾ-ի նախնական տվյալներով՝ արդյունքում զոհվել է 82 մարդ:



© NEWS.am STYLE