Քեմերոն Դիասը եւ Բենջի Մեդենը երկրորդ անգամ ծնող են դարձել

17:51   23 մարտի, 2024

Քեմերոն Դիասը եւ Բենջի Մեդենը երկրորդ երեխային են ունեցել: Լույս աշխարհ է եկել նրանց որդին, ում Կարդինալ անունով են կնքել:

«Մենք ուրախ եւ ոգեւորված ենք հայտնելու մեր որդու՝ Կարդինալ Մեդենի ծննդյան մասին: Նա հիանալի տղա է, եւ մենք ուրախ ենք, որ նա մեզ հետ է»,- գրել են նրանք Instagram-ի իրենց համատեղ գրառման մեջ։ «Անվտանգության եւ գաղտնիության նկատառումներից ելնելով՝ մենք չենք հրապարակի որեւէ լուսանկար, բայց նա շատ գեղեցիկ է»:

51-ամյա Դիասը եւ 45-ամյա Մեդենը չէին հայտարարել, որ երեխայի են սպասում։ 2015 թվականին ամուսնացած զույգը երկրպագուներին զարմացրել էր նաեւ 2020 թվականի հունվարին՝ հայտարարելով իրենց դստեր՝ Ռեդիքսի ծննդյան մասին, որին ունեցել էին փոխնակ մոր միջոցով:



© NEWS.am STYLE