Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է Բաքու

15:01   24 մարտի, 2024

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը մեկնել է Բաքու. այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։

Հրապարակված տեսանյութում կատարողը չորս հոգու ուղեկցությամբ դուրս է գալիս Ադրբեջանի Հեյդար Ալիեւի անվան միջազգային օդանավակայանից եւ նստում մեքենա։ Արտիստը չի խոսել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, չնայած այն հանգամանքին, որ լուսանկարիչներն ու լրագրողները սպասում էին նրան ելքի մոտ, նշում է Gazeta-ն։

Ավելի վաղ Կիրկորովը միասնության կոչ էր արել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Նա համերգի վայրն անվանել է շատ արտիստների տուն, որտեղ «անմարդկային անձիք են ներխուժել»։ Երգիչը նաեւ ցավակցություն է հայտնել բոլոր զոհվածներին, նրանց ընտանիքներին և մտերիմներին։



© NEWS.am STYLE