Atv-ին դերասանուհի Լիա Զախարյանի հետ միասին սկսել են նկարահանել «Արի գնանք» ճամփորդական նոր հաղորդաշար։ Այս օրերին Լիան Կիպրոսում է։ Դերասանուհին նկարահանող խմբի հետ միասին փորձելու է բացահայտել Կիպրոսի չտեսնված արժեքները։
«Իմ ընկերների, ծանոթների մոտ շատ եմ տեսել Կիպրոսյան ճամփորդության նկարներ, տեսանյութեր…. Բայց այսպիսի Կիպրոս ոչ մեկի մոտ չեմ տեսել….Կիպրոս, որը բացի ֆանտաստիկ լողափերից, ժայռերից, կանաչապատ սարերից և սիրուն սպիտակ կոլորիտային ճարտարապետությունից, ունի նաև շատերիս համար չբացահայտված, եվրոպական տարբեր երկրների կոլորիտով համեմված քաղաքներ, գյուղեր, տուրիատական ակտիվ և չկրկնվող վայրեր»,- ինստագրամյան իր էջում գրել է Լիան։
View this post on Instagram