Մարտի 23-ին կայացավ դիզայներ Քրիստինե Գրիգորյանի Kwisty Fashion Studio-ի նորաձեւության երեկոն, որը կրում էր «Fashion with stars» խորագիրը։
Երեկոյի ընթացքում ցուցադրվեց 3 հավաքածու՝ կոկտեյլային, դպրոցական եւ սպորտային։
Սպորտային նոր հավաքածուի ցուցադրության ժամանակ Kwisty ոճով բեմահարթակ դուրս եկան նաեւ հայտնի բլոգերները եւ մարզիկները, որոնց թվում էին ՀայկՖրիսթայլը, Սպարկը, Մայիսը, Միշան, Յուսուֆ Օտուբանջոն՝ «Փյունիկ» ակումբից եւ այլք։
Նորաձեւության երեկոն, ինչպես միշտ, կրեց բարեգործական բնույթ։
Պրոֆեսիոնալ մոդելների կողքին քայլեցին նաեւ Գավառի մանկատան սաները։
Քրիստինե Գրիգորյանը, ով պարբերաբար այցելում է սաներին, առնչվում նրանց առօրյա խնդիրներին, հերթական անգամ անակնկալ եւ անհրաժեշտ նվեր ուղարկեց Գավառի մանկատուն։
Բացի այդ, հայտարարվեց նկարազարդ շապիկների վաճառք՝ սիմվոլիկ գներով։ Դրանց հասույթը ստացան նկարազարդման հեղինակները՝ մանուկների հանդես եկան արցախցի ռեպեր Լյոկան, Մարբեյը, Թամար Արաքսը։ Միջոցառման ընթացքում նորձեւության տունը տոնեց նաեւ հիմնադրման 12-ամյակը:
Միջոցառումը վարեց հայտնի հեռուստահաղորդավար եւ շոումեն Ներսես Ավետիսյանը։