«Ինկած բերդի իշխանուհին»՝ Լավագույն ներկայացում, Տիգրան Գաբոյանն ու Արաքսյա Մելիքյանը՝ լավագույն դերասաններ. կայացավ «Արտավազդ» մրցանակաբաշխությունը

10:03   28 մարտի, 2024

Մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, ավանդաբար, անցկացվեց 23-րդ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը: Այն այս տարի նվիրված էր Արմեն Ջիգարխանյանի հիշատակին:

Այս տարի «Լավագույն ներկայացում» անվանակարգում հաղթեց «Ինկած բերդի իշխանուհին»  (բեմադրությունը՝ Լյուդվիգ Հարությունյանի, Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն):

Լավագույն տղամարդ դերակատար անվանակարգում հաղթող ճանաչվեց Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան Տիգրան Գաբոյանը («Ինկած բերդի իշխանուհին»), իսկ Լավագույն կին դերակատարը Հայաստանի երգի պետական թատրոնից Արաքսյա Մելիքյանն է («Շղթա»): Երկրորդ պլանի լավագույն դերասանն ու դերասանուհին, համապատասխանաբար, Վարդան Կուղիանոսյանն ու Նառա Սանթոյանն են:
«Հայ թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար»  «Արտավազդ» մրցանակ հանձնվեց ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանին:

«Լավագույն սցենոգրաֆիա» անվանակարգում հաղթեց Կարեն Գրիգորյանը («Փոքրիկ ողբերգություններ», Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն):

Ներկայացնում ենք մյուս մրցանակակիրներին. 

«Լավագույն զգեստների նկարիչ»՝ Մերի Սարգսյան (Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական դրամատիկական թատրոն, «Փոքրիկ ողբերգություններ»):
«Լավագույն լուսային նկարիչ»՝ Հակոբ Պողոսյան (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»):
«Լավագույն երաժշտության հեղինակ»՝ Վաչե Շարաֆյան (Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն, «Կոլոմբինա»):
«Լավագույն պիես»՝ «Պատերազմի ցեցը»՝ Արմինե Բոյաջյան, Նարեկ Մանուչարյան:
«Լավագույն թատերախոսական»՝ Սուսաննա Բրիկյան («Գերագույն» երկրպագուն»):
«Լավագույն երիտասարդ դերասան» Անդրանիկ Միքայելյան (Բաբելոն թատրոն, Բաբելոն շոու (Ժամանում) մաս 1 (Մոցարտ)):
«Լավագույն երիտասարդ դերասանուհի»՝ Անուշ Զանգիզորյան (Գեղարքունիքի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոն, «Ֆարենհայթ451» (Քլարիս Մաքլելն)):
«Լավագույն երիտասարդ բեմադրիչ»՝ Ժորա Մարտիրոսյան (Երեւանի Կամերային թատրոն, «B 1427»):
«Լավագույն մանկական ներկայացում»՝ «Փայլոու» («Ֆակտորի փրոդաքշն» ազատ թատերախումբ, գլխավոր պրոդյուսեր՝ Ռուդիկ Տեր-Գալստյան, Երաժշտական պրոդյուսեր՝ Գրիգոր Կոկչյան, բեմադրող խորեոգրաֆ՝ Հովհաննես Սարգսյան):
«Լավագույն երիտասարդական ներկայացում»՝ «Տունը սահմանին» (բեմադրությունը՝  Արտուշ Միքայելյանի):
«Լավագույն պլաստիկական ներկայացում»՝ «Սիրո պատմություն Նյու-Յորքում» (բեմադրությունը, ռեժիսոր Սամսոն Մովսեսյան, բալետմայստեր՝ Արտյոմ Գեւորգյան):
«Լավագույն կամերային ներկայացում»՝ «Գիշատիչների խնջույքը» (բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի):
«Լավագույն ռեժիսուրա»՝ Լյուդվիգ Հարությունյան (Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն, «Ինկած բերդի իշխանուհին»):



© NEWS.am STYLE