Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր

12:13   28 մարտի, 2024

Մայքլ Ջեքսոնի երեք երեխաները հայտնվել են կարմիր գորգի վրա՝ ի պատիվ իրենց հանգուցյալ հոր։ 27-ամյա Փրինսը, 25-ամյա Փերիսը և 22-ամյա Բիջին ներկա են եղել «MJ. The Musical»-ի ցուցադրությանը Լոնդոնի Prince Edward Theatre-ում:

дет1.jpg (94 KB)

Փերիսը, ով վերջերս մասնակցել է Ստելլա Մաքքարթնիի ցուցադրությանը մարտի 4-ին Փարիզի նորաձևության շաբաթում, կրել է ժանգի գույնի ռոմանտիկ զգեստ՝ ծալքավոր կիսաշրջազգեստով և էլեգանտ թափանցիկ թևերով: Նրա բնորոշ բոհեմական ոճն արտացոլված է նրա զարդերի մեջ՝ մեծ օղակաձև ականջօղեր և ապարանջաններ:

Փրինսն ու Փերիսը Ջեքսոնի և նրա նախկին կնոջ Դեբի Ռոուի երեխաները, վերջին երկու տարիների ընթացքում մի քանի անգամ միասին են հայտնվել կարմիր գորգի վրա:

«MJ. The Musical»֊ը ծանոթացնում է հանդիսատեսներին Ջեքսոնի ստեղծագործական ընթացքի հետ, ով մահացավ 2009թ հունիսի 25֊ին։ 25-ից ավելի մեծագույն հիթ նեռարվեցին մյուզիքլի մեջ։ Մյուզիքլը ղեկավարել է Թոնի մրցանակի դափնեկիր Քրիստոֆեր Ուիլդոնը՝ հիմնված Պուլիցերյան մրցանակի դափնեկիր Լին Նոթիջի գրքի վրա, իսկ գլխավոր դերում` Մայլս Ֆրոստը։



© NEWS.am STYLE