Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով

15:18   29 մարտի, 2024

Իրինա Շեյքը Swarovski campaign֊ում հայտնվել է շշմեցուցիչ կերպարով՝ փայլելով բյուրեղյա կրծկալով։

38-ամյա մոդելը կիսվել է Swarovski նոր՝ 2024 թվականի Svarovsk գարուն/ամառ լուսանկարներով, և երկրպագուները հիացած են եղել նրա յուրահատուկ look-ով։

View this post on Instagram

A post shared by irina shayk (@irinashayk)

Իրինայի մարմինը զարդարված էր արծաթյա կրիստալներով։ Նրա մուգ մազերը ետ էին սանրված, փոքրիկ կրիստալները ցրված էին ամբողջ գլխով և վարսերին` դեմքի երկայնքով: Նա հագել էր շերտավոր մանյակ, որը ծածկում էր նրա պարանոցը՝ մինչև իր շլացուցիչ կրծկալ վերնաշապիկը: Իրինան իր անիմալիստիկ տեսքը լրացրել է օձի կերպարով երկար արծաթյա թևնոցով և ականջօղերով, որոնք ամբողջովին ծածկել էին նրա ականջները։ Մոդելը Instagram-ում հրապարակել է մի քանի լուսանկարներ գովազդից, ինչպես նաև ետնաբեմից տեսանյութեր:

 



© NEWS.am STYLE