Լեւոն Սարգսյանի ամուսնության առաջարկը սիրելիին

15:33   30 մարտի, 2024

«Բոլոլա 2» հումորային սիթքոմի դերասան Լեւոն Սարգսյանը ամուսնության առաջարկություն է արել իր սիրելիին՝  Ալիս Ծառուկյանին։

Դերասանն անակնկալը կազմակերպել էր «Բոլոլա» սիթքոմի տաղավարում, որտեղ դերասանական կազմը նկարահանվում էր երկրորդ եթերաշրջանի վերջին սերիայում։ 


Այս մասին NEWS.am STYLE-ը տեղեկանում է դերասանի ինստագրամյան էջում հրապարակված տեսանյութից։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Հոլովակում սիթքոմի տեսարանի նկարահանման ժամանակ Լեւոնը հանկարծակի պտտվում է իր ընկերուհու կողմը եւ ասում․ «Կամուսնանա՞ս ինձ հետ», իսկ Ալիսը միանգամից պատասխանում է՝ «Այո»։


Նկարահանող անձնակազմն ու դերասանական կազմը շնորհավորել են զույգին՝ հղելով բարեմաղթանքներ։





© NEWS.am STYLE