Բիանկա Սենսորիի քույրը «կատարյալ անհեթեթություն» է անվանել և հերքել լուրերն այն մասին, որ իրենց հայրը չի հավանում Քանյե Ուեսթին

12:07   31 մարտի, 2024

Բիանկա Սենսորիի ընտանիքը վերջապես խախտել է իր լռությունը այն լուրերի ֆոնին, որ նրանք չեն հավանում Քանյե Ուեսթին։

Բիանկայի քույրը՝ Անջելինա Սենսորին, Herald Sun-ի հետ զրուցել է այն լուրերի մասին, որ իրենց հայրը՝ Լեո Սենսորին, ցանկանում է լուրջ զրույց ունենալ Քանյեի հետ Բիանկայի «մերկ» զգեստների շուրջ: Նրա խոսքով՝ այդ հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը։ «Մենք բոլորս աջակցում ենք նրան։ Մենք աջակցում ենք նրա նոր ալբոմին։ Մենք աջակցում ենք նրա հագուստի նոր շարքին, որը նա թողարկում է»,- ասել է Անջելինան՝ հավելելով, որ հոր մասին լուրերը «ուղղակի անհեթեթություն են»։

Անանուն աղբյուրը ավելի վաղ Daily Mail-ին ասել էր, որ Լեոն ցանկանում էր խոսել Քանյեի հետ և պնդել, որ «նա վնասում է [Բիանկայի] ընտանիքին՝ իր սիրելի դստերը վերածելով անպիտան ապրանքի»:

Սակայն, ըստ Անգելինայի, այդ հաղորդագրությունները լիովին կեղծ են։



© NEWS.am STYLE