Բեքհեմների ընտանիքը Զատիկը նշել է զբոսանավում

20:20   1 ապրիլի, 2024

Բեքհեմների ընտանիքը Զատիկը նշել է զբոսանավում. Վիկտորյա Բեքհեմը Instagram-ում կիսվել է լուսանկարների շարքով։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Victoria Beckham (@victoriabeckham)

Տոնակատարությանը ներկա էր Բեքհեմների, գրեթե, ողջ կազմը՝ Դեյվիդը եւ նրանց երեք երեխաները՝ 12-ամյա Հարփերը, 19-ամյա Քրուզը եւ 25-ամյա Բրուքլինը, ինչպես նաեւ՝ Բրուքլինի կինը՝ Նիկոլ Փելց Բեքհեմը: Նրանց 21-ամյա որդին՝ Ռոմեոն, զբոսանավում չի եղել, սակայն Վիկտորյան իր սերն է արտահայտել նրա հանդեպ՝ մակագրության մեջ գրելով. «Շնորհավոր Սուրբ Զատիկ։ Մենք սիրում եւ կարոտում ենք քեզ @romeobeckham։ Համբույրներ Բեքհեմներից»

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Victoria Beckham (@victoriabeckham)

Վիկտորյան նաեւ զվարճալի տեսանյութ է հրապարակել իր եւ հարսի մասնակցությամբ, որում նրանք միասին պարում են Spice Girls խմբի «Say You'll Be There» երգի ներքո:


Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Victoria Beckham (@victoriabeckham)



© NEWS.am STYLE