Lumiere Optics ապրանքանիշի «Տեսանելի վստահություն» արշավը. ինչպե՞ս պաշտպանել ձեր աչքերը՝ մնալով ոճային

19:41   1 ապրիլի, 2024

Գրագետ ընտրված ակնոցը կարող է լրացուցիչ շքեղություն հաղորդել ձեր կերպարին: Կարևոր չէ՝ կրում եք օպտիկակա՞ն, թե՞ արևային ակնոց․ այն կարող է դառնալ ձեր տեսքի կենտրոնական տարրը, որի վրա կկառուցեք ձեր ամբողջ նորաձև կերպարը և կառանձնանաք բազմությունից: Lumiere Optics ապրանքանիշի «Տեսանելի վստահություն» արշավը նպատակ ուներ բարձրացնել սպառողների իրազեկվածությունը և վստահությունը այս կարևոր աքսեսուարն ընտրելիս:

View this post on Instagram

A post shared by ʟᴜᴍɪᴇʀᴇ ᴏᴘᴛɪᴄs (@lumiere_optics)

Lumiere Optics-ի ուսումնասիրությունը պարզել է, որ հայ սպառողների շրջանում վստահության լուրջ խնդիր կա ակնոց գնելիս։ Ոմանց համար դա կապված է որոշակի նախապաշարմունքների հետ, թե ակնոցը կարող է փոխել իրենց արտաքին տեսքը դեպի վատը, կամ իրենք կդառնան ծաղրի առարկա, մյուսները չեն վստահում տեղական շուկայում ապրանքների որակին:

IMG_0117.JPG (106 KB)

Այդ իսկ պատճառով Lumiere Optics-ի մասնագետները որոշեցին տեղի սպառողներին ցույց տալ, որ ակնոցը կարող է ոչ միայն լուծել տեսողության խնդիրները և պաշտպանել արևի երկար սպասված, սակայն աչքերի համար վնասակար ճառագայթներից, այլև բարձրացնել նրանց ինքնավստահությունը։

LUM_9157.jpg (101 KB)

«Տեսանելի վստահություն» կարգախոսով արշավի շրջանակում յուրաքանչյուր ոք կարող էր խորհրդատվություն ստանալ ապրանքանիշի մասնագետներից, որոնք արշավի մասնակցի համար ընտրում էին նրա կերպարին և ոճին համապատասխան ակնոց: Միջոցառումն անցավ ուրախ միջավայրում. ակնոցները փորձելիս այցելուները կարող էին լուսանկարվել տեղում հանպատրաստից ստեղծված կարմիր գորգի վրա, որպեսզի զգային հոլիվուդյան հայտնիների վստահությունը:

LUM_9284.jpg (105 KB)

Հետաքրքիր էր հետևել, թե ինչպես էին փոխվում արշավի մասնակիցների տրամադրությունը, արտաքին տեսքը և նույնիսկ քայլվածքը։ Եվ այս ամենը մեկ աքսեսուարի և Lumiere Optics-ի գրագետ խորհրդատուների շնորհիվ:

LUM_9608.jpg (117 KB)

Իսկ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Երևանի փողոցները վերջապես ողողված են արևի պայծառ լույսով, ապա ակնոցն էլ ավելի ակտուալ է։ Չէ՞ որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը կարող է վնասել աչքի արտաքին շերտի հյուսվածքները, ինչպես նաև եղջերաթաղանթն ու ոսպնյակը և հանգեցնել տեսողության լուրջ խնդիրների։

LUM_9660.jpg (138 KB)

Արևոտ օրերին աչքերը պաշտպանելու համար ձեզ հարկավոր է բարձրորակ արևապաշտպան ակնոց։ Սակայն նույնքան կարևոր է, որ այն համապատասխանի նորաձևության վերջին միտումներին։ Lumiere Optics-ում դրան առաջնահերթ նշանակություն են տալիս: Այստեղ կարող եք գտնել ակնոցներ D&G, Ray-Ban, Versace, Furla, Prada և շատ այլ հայտնի ապրանքանիշերի վերջին հավաքածուներից։



© NEWS.am STYLE